ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հուշարձանների պահպանության օրը Ստեփանավանի հ.1 դպրոցում

Ապրիլի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հուշարձանների պահպանության օրը հետաքրքիր ձևով անցավ Ստեփանավանի հ.1 դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար:

«Լոռի Բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցի աշխատակիցների և դպրոցի համատեղ պայմանավորվածությամբ երեխաները այցելեցին բերդաքաղաք: Բերդաքաղաքի պատմության վերաբերյալ նախօրոք տրված հարցաշարերով երեխաները պատրաստվել էին մրցույթի, որն անցավ հենց ամրոցի տարածքում: Մինչ մրցույթը երեխաները շրջեցին բերդաքաղաքի տարածքում, լսեցին մանրամասներ ամրոցի կառուցման վերաբերյալ: Երեխաները հրաշալի տպավորություններ ստացան ոչ միայն ամրոցի վեհաշուք պարիսպների փլատակներից, այլև Ձորագետի կիրճի հրաշագեղ տեսարանից և անկրկնելի բնությունից:

Հիշարժան այդ օրը երկար կմնա երեխաների հիշողության մեջ, որովհետև քաղաքատեղիի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվությունից զատ, նրանք գեղագիտական հաճույք ստացան բնության հետ առնչվելուց, ինչպես նաև հայրենասիրության, հայրենաճանաչության լավագույն դաս ստացան: Ուրախ երգերը, խաղերը էլ ավելի ամբողջացրին միջոցառումը:

Հավելենք նաև, որ քայլարշավը, որը որը ձգվեց դպրոցից մինչև բերդաքաղաք՝ յուրօրինակ ուխտագնացություն էր՝ նվիրված Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Այդ գաղափարի հաստատումն էր ողջ ճանապարհին հնչող հայրենասիրական, պատերազմական երգերի կատարումները:

Միջոցառումը համատեղ աշխատանք էր համագործակցության լավ օրինակ:

  • Տեսադաս

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Ադամյան

    Դպրոցում անցկացվող համակարգչային բոլոր դասերը շատ կարևոր են և նպաստում են մատաղ սերնդի, մեր վաղվա քաղաքացու դաստիրակությանն ու գիտելիքների ձեռք բերմանը: Բայց տեսադասերը, իմ կարծիքով, ավելի արժեքավոր են և նպաստում…

  • Բերման բանաձևեր

    Թեմայի հեղինակ՝ Արփինե Մ

    Յուրաքանչյուր աշակերտ ունի տարբեր ընդունակություններ և սովորելու անհատական ոճ: Բերման բանաձևերը շատ են և հաճախ դրանցից օգտվելը հարմար չէ: Դրանք հիշելը դժվար է: Սակայն ամբողջ աղյուսակն անգիր անել պարտադիր չէ՝…

  • Աշակերտին գրողի և նրա ստեղծած աշխարհը տանելու ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Արսենյան

    Գրականությունը խոսքի արվեստ է, գրողի և իրականության հանդիպումի գեղարվեստական արտացոլքւ, մի ուրույն աշխարհ, որտեղ հյուսված են սեր ու ցավ, լույս ու ստվեր, անձնականն ու հասարակականը, ազգայինն ու համամարդկայինը: Գրողը կա…

  • Օրվա դասի պլան 6-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայից

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մուրադյան

    Հարգելի՛ կոլեգաներ,Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում օրվա դասի պլանի նմուշ առարկայից: Առարկա ՝Հայոց պատմություն Դասարան՝VI Թեմա՝ Հայաստանը պարթևա-հռոմեկան հակամարտության ոլորտում: Դաս՝ Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության:Արտավազդ Բ Դասի նպատակները ա/ակադեմիական…

  • Շնորհակալություն

    Թեմայի հեղինակ՝ manush

    «Հայկական կրթական միջավայրի» հետադարձ կապով և էլ. փոստի հասցեներով ստանում ենք նամակներ, որոնց հեղինակները խնդրում են հրապարակել իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը:

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    2-րդ խումբ. [ATTACH]3542[/ATTACH]

  • 5-րդ դասարանում «Բաժանում» թեմայի ամրապնդում՝ խմբային աշխատանքով

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հակոբյան

    1-ին խումբ՝ [ATTACH]3541[/ATTACH] 2-րդ խումբ՝ [ATTACH]3544[/ATTACH]

  • Հետազոտական աշխատանքները կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Օշական

    Այսօր դպրոցի խնդիրը ոչ միայն կրթության բարձր մակարդակի ապահովումն է,այլև աշակերտների մտածողության բազմակողմանի զարգացումը՝նրանց գիտելիքներն ինքնուրույն լրացնելու ,ժամանակակից ՏՀՏ-ից օգտվելու,կյանքում դրանք տեղին ու ճիշտ օգտագործելու կարողությունների և հմտությունների ձևավորումը:Իմ կարծիքով…

  • Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

    Թեմայի հեղինակ՝ Balasan

    Հարգելի գործընկերներ, ելնելով քիմիայի դասերին հետազոտական և նախագծային աշխատանքների կազմակերպման, բաց դասերի անցկացման կարևորությունից և անհրաժեշտությունից, առաջարկում եմ թեմայում տեղադրել հետազոտական աշխատանքներ, բաց դասեր, ինչպես նաև նրանց ներկայացվող պահանջները, մեթոդական…

  • ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

    Թեմայի հեղինակ՝ Naira1990

    ՏՀՏ-ի օգտագործումը քիմիայի դասերին զգալիորեն բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, օգնում է դասի ժամանակ ստեղծել համագործակցման մթնոլորտ: Հետաքրքիր կլինի յուրաքանչյուրիդ կողմից տեղադրվող նյութերի ուսումնասիրումն ու օգտագործումը դասապրոցեսում:

Ազգային վարկանշավորման համակարգ