ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300

Ապրիլի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը  Հայաստան - Սփյուռք գործակցության պետական քաղաքանության շրջանակում իրականացվող «Մեր մեծերը» ծրագրի հերթական թեման  էր Վենետիկի Մխիթարյան Միաբանությունը:

Այս տարի լրացել է հայ իրականության մեջ գործող կրոնական, կրթամշակութային մի կազմակերպության` Մխիթարյան միաբանության 300 ամյակը:

 Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը Մխիթար Սեբաստացին էր: Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ` եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Սյունիքի մարզի Կապանի հ.5 հիմնական դպրոցի 8-րդ բ դասարանում Հայոց եկեղեցու պատմության դաս-միջոցառումը նվիրվել է Մխիթարյան Միաբանությանը: Աշակերտները ներկայացրել են Մխիթար Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, միաբանության 300 –ամյա անցած ճանապարհը: Նկարներով, պաստառներով, գործնական աշխատանքներով, լրացուցիչ նյութերով ներկայացրել են Միքայել Չամչյանի, Ղևոնդ Ալիշանի, Ծերենցի և այլոց գործունեությունը: Արդյունքում աշակերտները տեղեկացան, ճանաչեցին, ուսումնասիրեցին և գնահատեցին Մխիթարյան միաբանությունն, լցվեցին հայրենասիրությամբ և հպարտություն ապրեցին հայրենանվեր գործունեությամբ:

Կապանի հ.5 հիմնական դպրոց

Ազգային վարկանշավորման համակարգ