ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մայքրոսոֆթ»-ի Office 365-ը կներդրվի ՀՀ դպրոցներում

Ապրիլի 20, 2017
ՏՀՏ նորություններ

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՀՀ դպրոցներում կներդրվի Office 365 կրթական փաթեթը: 

«ԿՏԱԿ-ը մշակում է հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգ, որը տարածվելու է ՀՀ բոլոր դպրոցներում: Վերջին մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցում էինք ԿՏԱ-ի հետ: Այդ համագործակցության շրջանակում ծագեց գաղափարը, որ դպրոցներն այս համակարգը կարողանան ինտեգրել «Մայքրոսոֆթ»-ի Office 365 կրթական փաթեթին: Office 365-ի հենքի վրա լուծումը հասանելի կլինի բոլոր աշակերտներին եւ նրանց ծնողներին»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը:   

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ հիշեցրել է, որ «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը տևական բնույթ է կրում: 

«Հանրակրթության կառավարման տեղեկատվական համակարգը ցանկանում ենք համակցել Office 365-ին, ինչը բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն կտա ունենալ իրենց օգտահաշիվները և դրա միջոցով ստանալ հնարավորություն՝ օգտագործելու Office 365 լուծումները (էլփոստ, ամպային տարածք, Word, Excel, և այլն): Ուսուցիչներն իրենց օգտահաշիվներով կկարողանան միանգամից ստեղծել համապատասխան «դասարաններ» եւ Classroom Manager ծրագրի միջոցով անընդհատ կապի մեջ լինել աշակերտների հետ, տալ հանձնարարություններ, ստանալ  պատասխաններ, ստուգել նրանց աշխատանքները և այլն»,- նշել է  ԿՏԱԿ-ի տնօրենը: 

Արտակ Պողոսյանը տեղեկացրել է, որ հուշագրի ստորագրմանը կհաջորդի ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների՝ ծրագրին ծանոթացնելու գործընթացը:

Նյութի աղբյուրը. itel.am

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…