ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հուշագիր` կրթության բնագավառում հայ- բելառուսական համագործակցության

Ապրիլի 21, 2017
Պաշտոնական լրատու

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջև կնքվել է 2017-2020թթ. կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արթուր Ղազարյանը և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության միջազգային կապերի վարչության պետ Վլադիմիր Շապուրովը: Ելնելով կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հանգամանքից` կողմերը պայմանավորվել են մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես, համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն շնորհալի երեխաների հետ աշխատանքի և օլիմպիական շարժման զարգացման, Բելառուսում կազմակերպվող առարկայական հեռավար օլիմպիադաներին ՀՀ աշակերտների մասնակցության գործում: Բացի այդ, կողմերը կաջակցեն հանրակրթական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատման գործընթացին` կրթամշակութային փոխանակումների և ակադեմիական շարժունության համատեքստում /համաժողավների, պրակտիկաների կազմակերպում, համատեղ պարբերականների հրապարակում/: Կողմերը կփոխանակվեն կրթության միջազգայնացման, մասնավորապես, երկու երկրների ուսհաստատություններում սովորող օտարերկրյա ուսանողների վերաբերյալ տեղեկատվությամբ: Բացի այդ,  կողմերը կապահովեն միջազգային ցուցահանդեսներին, էքսպոներին և այլ կրթական միջոցառումներին երկու երկրների գերատեսչությունների մասնակցությունը, ինչպես նաև կաջակցեն գիտական հաստատություններում մագիստրոսների, ասպիրանտների և գիտնականների համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը` հիմնարար և կիրառական գիտական ուսումնասիրությունների անցկացման նպատակով: Համաձայն հուշագրի` կողմերը կաջակցեն համատեղ կրթական կառույցների ստեղծման և երկու երկրների բուհերի մասնաճյուղերի բացման գործին, ինչպես նաև կիրականացնեն մասնագետների փոխանակում` ուսհաստատությունների հավատարմագրման և Որակավորումների ազգային շրջանակի վերաբերյալ երկու երկրների փորձն ուսումնասիրելու նպատակով` հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միասնական բարձրագույն տարածքին: Բացի այդ, կողմերը կիրականացնեն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Կողմերը կօգտագործեն  ՀՀ և Բելառուսի բուհերի շրջանավարտների ներուժը` երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ