ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական հեռավար դասերը Սիսիանի ավագ դպրոցի և Մեղրիի թիվ 2, Աճանանի, Հարթաշենի միջնակարգ դպրոցների հետ

Ապրիլի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Հեռավար ուսուցման կարևոր նպատակներից մեկն այն է, որ մենթոր դպրոցներն իրենց տեխնիկական հնարավորությունների սահմանում լաբորատոր աշխատանքների կատարման փորձով կիսվեն այլ դպրոցների հետ: Չէ՞ որ ուսումնական փորձը գիտելիքի աղբյուր լինելուց բացի, բովանդակային նյութը դիտողական դարձնելու անփոխարինելի միջոց է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ Սիսիանի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Բելա Ջիվանշիրյանը լաբորատոր աշխատանքների ձևով հեռավար ուսուցում կազմակերպեց Մեղրի քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի հետ:

Ապրիլի 7-ին անցկացված դասի թեման էր «Լրիվ մեխանիկական էներգիայի փոփոխության թեորեմի ստուգումը» մահվան օղակի միջոցով և թեք հարթությամբ սահող մարմնի շփման ուժի աշխատանքի որոշմամբ:

Ապրիլի 14-ի դասի թեման էր «Իմպուլսի և էներգիայի պահպանման օրենքների ստուգումը»:

Բելա Ջիվանշիրյանը ֆիզմաթ հոսքի 10-րդ դասարանի աշակերտների օգնությամբ կատարեց լաբորատոր աշխատանքներ և ունիվերսալ սարքի միջոցով ցուցադրեց մի քանի փորձեր, որոնց միջոցով ամփոփվեց լսարանի տեսական գիտելիքների իմացությունը հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման վերաբերյալ:

Հեռավար ուսուցման դասեր անցկացվեցին նաև աշխարհագրությունից Աճանանի և Հարթաշենի միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանների աշակերտների հետ: 8-րդ դասարանի ծրագիրն իր մեջ ամփոփում է հիմնական դպրոցի աշխարհագրության ամբողջ դասընթացը:

Ապրիլի 10-ին հեռավար ուսուցման իր փորձը ներկայացրեց Հարթաշենի միջն.  դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լ. Մարուքյանը: Դասի թեման էր «Ավստրալիա և Օվկիանիա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ»:

Ապրիլի 21-ին հերթական հեռավար դասն էր Աճանանի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի հետ: Աճանանի դպրոցի ուսուցչուհի Է. Մարկոսյանի առաջարկությամբ Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Օֆիկ Առուստամյանն իր դասավանդման փորձը ներկայացրեց «Ամերիկա. ընդհանուր աշխարհագրական ակնարկ» թեմայով:

Ինտերնետ կապը լավ էր, հեռավար դասերն անցան նպատակային և արդյունավետ: Երեք դպրոցների ներկայացուցիչներն էլ գոհ էին դասի ընթացքից:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…