ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԱՎԱՐՏԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ
ՏԵՂԵԿԱՏՈՒ

Աշխատանքային խորհրդակցություն ԿԳՆ-ում

Ապրիլի 21, 2017

Հանրապետության հանրակրթական դպրոցների զարգացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ  ՀՀ վարչապետի  հանձնարարականի շրջանակում   ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների  կրթության վարչությունների պատասխանատուներին:  Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի կրթական հարցերով խորհրդական Գևորգ Մուրադյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցների  համալիր զարգացման ծրագիրը, որի համատեքստում անդրադարձ է  եղել գերբեռնված և թերբռնված դպրոցների աշխատանքային խնդիրներին: Հիմք ընդունելով կրթության որակի ապահովման նկատմամբ միասնական պահանջների առկայությունը՝ վարչության պետերին հանձնարարվել է ներկայացնել  առաջարկություններ՝ մարզերի քաղաքային համայնքների  հանրակրթական դպրոցների արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել մարզային կրթության առկա վիճակի ընդհանուր գնահատականը:  Ընդգծվել է, որ Կրթության և գիտության նախարարության կողմից այժմ մշակվում են  ընդհանուր չափանիշներ, որոնք դրվելու են  դպրոցների  համալիր զարգացման ծրագրի հիմքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ազգային վարկանշավորման համակարգ