ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնակցություն միջազգային բնապահպանական կոնֆերանսին

Ապրիլի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

     Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում 2017 թվականի ապրիլի 8-9-ը կայացած երրորդ միջազգային բնապահպանական կոնֆերանսին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը հետևյալ կազմով՝ «Գերմաներեն» առարկայի ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ժ.Ավագյանը, դպրոցի շնորհաշատ սաներ Նարե Խանդանյանը /8-րդ դասարան/, Արուսյակ Ներսիսյանը /10-րդ դասարան/ և Ստելլա Աֆրիկյանը /12-րդ դասարան/:

    2015 թվականից «Գերմաներեն» առարկայի ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը համագործակցեց Գյոթեի անվան ինստիտուտի հետ, անցավ մի շարք վերապատրաստման դասընթացներ 2015 և 2016 թվականներին մասնակցեց Վրաստանում կայացած «Կրթություն հանուն կայուն զարգացման» խորագրով կոնֆերանսին:

     Համագործակցելով «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ժ.Ավագյանի հետ, ընտրվեց նախագիծ՝ «Մաքուր պահենք Սևանա լիճը» թեմայով: Այն իր մեջ ներառում էր մի շարք խնդիրներ՝ կապված Սևանա լճի հիմնախնդիրների, էկոլոգիական աղտոտվածությանը և դրանից բխող մի շարք հիվանդությունների առաջացմանը:

   Կազմակերպվեցին մի շարք մաքրմանակցիաներ Սևանա լճի որոշ ափամերձ գոտիներում, և աշակերտները կարողացան աղբի, մասնավորապես, պլաստմասե շշերի, թղթերի թափոնի վերամշակման արդյունքում ստեղծել տարբեր առարկաներ, դպրոցում բացվեց ցուցահանդես՝ «Մենք բնության սանիտարներն ենք»խորագրով:

    Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը խրախուսեց Ամալյա Հովհաննիսյանի  նախաձեռնությունը՝ արտահայտելով իր գոհունակությունը և նշեց, որ աջակցելու է նման բովանդակալից նախագծերի իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են ապագա սերնդի մտահորիզոնի զարգացմանը, էկոլոգիական, իրավական, գեղագիտական դաստիարակությանը և լայն աշխարհայացքի ձևավորմանը:

  Դպրոցի թիմը գեղեցիկ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ վերադարձավ՝ պատվոգրով և հուշանվերներով:

 

Տնօրենի՝ մասնագիտացված աջակցությունների գծով տեղակալ՝   Ն.Դավթյան

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…