ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին

Ապրիլի 26, 2017
Պաշտոնական

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը: Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնագիտական կրթության ծրագրին՝ (DSD) և միաժամանակ դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի երևանյան գործընկերը: DSD ծրագիրը (գերմաներեն լեզվի դիպլոմ) իրականցվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ Հայաստանի 6 դպրոցներում, իսկ Երևանի պետական հումանիտար քոլեջը դարձել է առաջին ՄԿՈՒ հաստատությունը, որը միացել է այս ծրագրին: Քոլեջում այս ծրագրի ներդրմանը գերմանական կողմը համաձայնություն է տվել ավելի քան մեկ տարվա փորձարկումից և դիտարկումից հետո: Ծրագիրը հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին ստանալ գերմաներենի խորացված գիտելիքներ (B1 մակարդակ), որը բավարար հիմք է առանց իմացության հավելյալ ստուգումների միջին մասնագիտական, առանձին դեպքերում նաև բարձրագույն կրթություն ստանալ Գերմանիայում:ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով ուսանողներին՝ նշել է, որ Հայաստանը  լինելով փոքր երկիր, որն ունի հին և արժանավոր պատմություն՝ հրաշալի հասկանում է, որ կրթությունն այն գործիքն է, որով որոշվում է մեր ներկան և ապագան. «Մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան պետք է կառուցենք կրթության միջոցով: Մենք ապրում ենք գիտելիքահեն աշխարհում, որտեղ կրթության վրա հիմնված ապագան այլընտրանք չունի: Կրթությունը միայն կոնկրետ առարկաների ուսուցումը չէ, կրթությունը նաև այլ մշակույթների և պատմությունների նկատմամբ բաց և այլ մշակույթների համար հասանելի լինելն է: Այս իմաստով օտար լեզուների որակյալ կրթությունը կարևոր խնդիր է: ՀՀ-ում այժմ մշակվել է օտար լեզուների ուսուցման հայեցակարգ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նպատակը օտար լեզուների ուսուցման զարգացումն է, որը կնպաստի մեր երկիրն ավելի բաց և հասանելի դարձնել նորարարությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակությունների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ անկախության շրջանում մենք անցել ենք արդյունավետ ճանապարհ և ունենք համատեղ գործունեության նվաճումներ»,- նշել է Դ. Սահակյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներդրում ունի անկախ Հայաստանի կրթական համակարգում:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները տեղեկացրել է, որ իրենց երկրամասի համագործակցությունը Հայաստանի հետ սկսվել է դեռ 2005 թվականից. «Մենք քաղաքական համընդհանուր աջակցություն ենք հայտնում Հայաստանի դպրոցներում և ՄԿՈՒ հաստատություններում գերմաներենի զարգացմանը և ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդմանը»,- նշել է Մ. Թուլները՝ հավելելով, որն ինքը տպավորված է հայ ուսանողների  ներկայացրած արդյունքներով:
Ուսանողները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են առանձնակի հանդիսավորությամբ՝ բակում ցուցադրվել են Սուրբ Հարության տոնի հետ կապված հայկական ազգային ավանդույթները, իսկ այնուհետև դահլիճում գերմաներեն-հայերեն լեզուներով բեմականացում է ներկայացվել: 
Հյուրերը նեկա են եղել նաև «Նոյան Տապան» առցանց նախագծի շնորհանդեսին, որի ընթացքում քոլեջի ուսանողները տեսակապով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի սովորողներին ներկայացրել են Հայաստանի պատմամշակութային կոթողները՝ 3D մոդելավորմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…