ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դու պիտի վրեժ առնես ապրելով

Ապրիլի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում միջոցառում էր` «Դու պիտի վրեժ առնես ապրելով» խորագրով: Միջոցառումն սկսվեց դպրոցի զինղեկ Ա. Նորեկյանի բացման խոսքով: Հայտարարվեց լռության րոպե: Դպրոցի կամարների տակ հնչում էին համապատասխան երգերի ղողանջներն ու պարուրում սովորողների հոգիները, որոնք առանձնահատուկ ակնածանքով խոնարհել էին գլուխներն ու ականջալուր էին այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը:

Ելույթ ունեցան դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Գ. Հակոբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հ. Խաչատրյանը, պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: Ուսուցիչների խոսքը նրանց պատվիրում էր չընկճվել, չմոռանալ, բայց չսգալ, ուժեղ լինել, կանգնել սեփական ոտքերի վրա և թշնամուն պարտադրել հաշվի նստել կատարվածի հետ:

8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին, թե ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը, ե՞րբ է սկսվել և ի՞նչ փուլերով է ընթացել Մեծ եղեռնը: «Նեմեսիս» ծրագրի շրջանակներում ներկայացրեցին հայ վրիժառուների սխրանքը, այն է` նա, ով կհանդգնի վերջ տալ հայ ազգին, կստորագրի իր մահվան դատավճիռը:

Հետո ցուցադրվեց Մեծ եղեռնին նվիրված տեսանյութ: Ելույթ ունեցան շնորհալի աշակերտներ, որոնց ասմունքը հիացրեց ունկնդիրներին:

Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ և ծաղիկներ դրվեցին Եղեռնին նվիրված հուշակոթող-մակետին:

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…