ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կանչե՛, Կռունկ»

Ապրիլի 27, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ «Կանչե՛, Կռունկ» խորագրով: Միջոցառումը Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն էր, որին ներկա էին նաև Սյունիքի մարզպետարանի նեկայացուցիչներ, N զորամասի ծառայողներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը սկսվեց դպրոցի նախասրահից,որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն: Աշակերտները հայտնի գրողների բանաստեղծություններով պատմեցին հայ ազգի ամենամեծ ողբերգությունը՝ ևս մեկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ նախաձեռնություն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված: Դահլիճը վերածվել էր անլռելի զանգակատան, իսկ բեմահարթակը՝ խորանի, ուր հնչում էր զանգերի երգը տխուր․

Իր ժողովրդի զավակն իսկական
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց ․..

Զանգակատան կամարների ներքո ասես ճախրում էր լույսի տեսիլքը՝ «Անմոռուկ» աղջնակի տեսքով, ով աղոթատուն բերեց բանաստեղծի երազած Լույսը։ Կամարների ներքո հնչեց կռունկի կանչը․ «Կռունկ, ուստի ՞ կուգաս» էր կանչում զինվորը ՝ կարոտյալ երկրի պատկերը սրտում։ Եվ թռավ երգը՝ կսկիծ ու կարոտ, կռունկ դարձած թռավ դեպի Կոմիտասի աշխարհը: Որպես կոչնակ հնչեց «Ղողանջ եղեռնական»-ը։ Սաները ի լրումն իրարու՝ ներկայացրեցին արհավիրքն այն օրերի՝ Հայոց Մեծ Եղեռնը՝ մարմնավորված Կոմիտասի անզուգական կերպարում։ Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի խենթանա․․․Ելույթներն ուղեկցվում էին օրվա խորհրդին ու միջոցառման թեմային համահունչ պարային կոմպոզիցիաներով՝ պարուհիներն մարմնավորեցին վերածնված Հայաստանի կերպարը:

Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհերը։ 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…