ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բնապահպանական նկարչական մրցույթ «Հրաշագեղ մոլորակ»

Մարտի 28, 2017

Մեր հրաշագեղ մոլորակը բոլորիս համար է

18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար՝ Հրաշագեղ մոլորակ: Մեր երկրագունդը տիեզերքից կապույտ թանկարժեք քարի է նման: Երկրագնդի վրա այնքա՜ն շատ գանձեր կան: Կորցնելու դեպքում՝ դրանք այլևս չենք վերադարձնի: Պատկերի՛ր, թե ինչ ես երևակայում, երբ մտածում ես հրաշագեղ Երկիր մոլորակի մասին:

Ո՞վ կարող է դիմել՝                            7-15 տարեկան երեխաներ

Գրանցման վերջնաժամկետ՝             մայիսի 31, 2017թ.

Դիմումի պահանջներ՝                      257x364 մմ կամ ավելի փոքր չափի թուղթ

Նկարչական նյութեր՝                        Ցանկացած տեսակի ներկանյութ, գունաներկ

Կարևոր է ՝

   ա) Լրացնել դիմումի ձևը անգլերեն լեզվով և ամրացնել նկարի հետևում: Դիմումի ձևը ներբեռնել http://www.childrens-drawing.com/eng/apply.html կայքից:

   բ) Նկարը պետք է նկարված լինի երեխայի կողմից և որևէ թերթում կամ ամսագրում հրատարակված չպետք է լինի:

   գ) Մեզ ուղարկված նյութերը ետ չեն վերադարձվում:

   դ) Ստացված բոլոր նյութերը հանդիսանում են JQA-ի սեփականությունը և կարող են օգտագործվել հրատարակությունների մեջ կամ համացանցում` հանրային դարձնելու և տարածման նպատակներով:

   ե) Հաստատությունների, օրինակ՝ դպրոցի կողմից ուղարկված դիմումները պետք է ուղարկել միևնույն/միասնական փաթեթով:

   զ) Խնդրում ենք նկատի ունենալ, որ տեքստ պարունակող նկարները, ինչպիսիք օրինակ պաստառներն են, չեն ներառվի մրցույթում:

 

Նկարները խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեյով՝

Internationl Environmental Children’s Drawing Contest Office POB 264, Kyobashi Yubinkyuoku, Tokyo, 104-8691, Japan

Հաղթողների մասին տեղեկատվությունը կտեղադրվի մրցույթի վեբկայքում՝ http://www.childrens-drawing.com/eng/top.htm 2017թ. օգոստոսին:

48  հաղթողներ կստանան հատուկ հուշամրցանակներ, իսկ մնացած մասնակիցները՝ խրախուսական մրցանակներ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Երեխաների 18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթի գրասենյակ.

International Environmental Children's Drawing Contest Office

Rm. 303, 15 Sankyo Bld., 2-7-12 Tsukiji, Chuo-ku, Tokyo -104-0045, Japan

 

Հեռախոս՝ +81-3-3546-3631: Ֆաքս՝ +81-3-3543-8531

Էլ փոստ՝ manad@chive.ocn.ne.jp  

 

Ծրագրի մասին այլ մանրամասների համար այցելեք http://www.childrens-drawing.com/eng/top.htm կայքը:

 Հայցադիմումը կցվում է:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)