ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հարցում ուսումնական գործընթացում, ինչպես նաև ՀՀ դպրոցներում  ուսումնական նյութերի մշակման ընթացքում ՏՀՏ կիրառման վերաբերյալ

Ապրիլի 04, 2017

Հարգելի ուսուցիչ,

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում անցկացվում է հարցում ուսումնական գործընթացում,  ինչպես նաև ՀՀ դպրոցներում  ուսումնական նյութերի մշակման ընթացքում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիանների (ՏՀՏ) կիրառման վերաբերյալ: Ուրախ կլինենք տեղեկանալ՝ ինչ սարքեր, հարթակներ կամ ՏՀՏ միջոցներ եք կիրառում կամ կցանկանայիք կիրառել դասավանդման ընթացքում: Սա կօգնի պատկերացում կազմել գործող լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև բացահայտել այն ոլորտները, որոնք բարելավման և հավելյալ վերապատրաստման կարիք ունեն: Սույն հարցման արդյունքների կմշակվի Հայաստանի դպրոցներում ՏՀՏ-ների կիրառման վերաբերյալ մասնագիտացված վերապատրաստման դասընթաց:

Հարցման տևողությունը 15 րոպե է, և Ձեր պատասխանների համար պահպանվում է  անանունության սկզբունքը: Հարցման արդյունքները ներկայացվելու են ամփոփ կերպով:

Հարցմանը կարելի է մասնակցել միայն մեկ անգամ այստեղ՝ http://survey.ufar.eu/index.php?r=survey/index&sid=741569&lang=hy: Բոլորը հարցերը  պարտադիր են և ակնկալում են պատասխան:

Հարցման վերաբերյալ պարզաբանումների համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ. փոստով՝ vice_recteur@ufar.am

Շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար: Մենք մեծապես կարևորում ենք Ձեր ներդրումը: 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր՝ Ա.Նավոյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)