Ուսուցիչների թափուր աշխատատեղեր «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում
Հուլիսի 18, 2017
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հայտարարում է մրցույթ դասվարի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար։
Մրցույթին կարող են մասնակցել այն մանկավարժները, ովքեր բավարարում են հետևյալ պահանջներին`
- ունեն համապատասխան բարձրագույն կրթություն
- դպրոցում աշխատելու մինիմում 3 տարվա մանկավարժական ստաժ
- հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
- առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- թիմով աշխատելու և համագործակցելու կարողություն
- ստեղծագործական մոտեցում աշխատանքում
- մշտապես կատարելագործվելու ձգտում և նորարարական գաղափարները ընդունելու պատրաստակամություն:
Դիմել կարող եք՝ ինքնակենսագրությունն (CV) ուղարկելով poqish@yahoo.com էլ․ հասցեին։
Հարցերի համար զանգահարել (060) 44 25 45, (055) 58 98 62 հեռախոսահամարներով:
Հայտերն ընդունվում են մինչև 2017թ օգոստոսի 15-ը ներառյալ։