ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցական կայքերի մրցույթ

Հոկտեմբերի 25, 2017

Նկարագրություն

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման և զարգացման գործընթացը խթանելու և գրանցված արդյունքները գնահատելու նպատակով կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները: Մասնակցության հայտ  (հայտը կցվում է) ներկայացրած դպրոցների կայքերը կուսումնասիրվեն, կգնահատվեն մրցույթի հանձնաժողովի կողմից և կընտրվեն լավագույն կայքերը: Հայաստանի կրթական ցանցի http://schoolsite.am տիրույթում (Wordpress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերը կգնահատվեն  առանձին անվանակարգով:

Մրցույթի հանձնաժողովը կամփոփի ուսուցիչների և աշակերտների կրթական, մշակութային կյանքը լուսաբանող էլեկտրոնային պաշարների ստեղծման և հարստացման ուղղությամբ կատարած աշխատանքը, կգնահատի դրանց ժամանակին հրապարակումը և կրթական հանրությանը հասանելի դարձնելու ձևերն ու լուծումները, կխթանի տեղեկատվության տրամադրման, համագործակցությա և հետադարձ կապի ապահովման հարցերը:

Խնդիրներ

Մրցույթի հիմնական խնդիրներն են.

  • զարգացնել ՏՀՏ հմտությունները և խթանել կրթության ոլորտում ՏՀՏ կիրառումը,
  • աջակցել էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծմանը,
  • նպաստել կրթական ուսումնական հաստատությունների թափանցիկ կառավարմանը:

 

Մրցույթի հանձնաժողով

Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն կրթության ոլորտում ՏՀՏ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ մասնագետներ:

 

Գնահատման չափանիշներ

  1. Բովանդակություն

Կայքի բովանդակային կառուցվածքը պետք է համահունչ լինի դպրոցական կյանքին, բազմակողմանի լուսաբանի այն, համակողմանի տեղեկատվություն պետք է տրամադրի գործող ծրագրերի,  կազմակերպված միջոցառումներ մասին, ներկայացնի դպրոցի հաջողություններն ու ձեռքբերումները: Կայքում պետք է բաց և թափանցիկ ներկայացվի դպրոցի կառավարման գործընթացը (ներառյալ պահանջվող հաշվետվություններ, տեղեկանքներ և այլն): Հատուկ ուշադրություն է դարձվելու կայքի նյութերի գրագիտությանը:

  1. Ձևավորում (դիզայն)

Կգնահատվի կայքի գեղեցիկ ու հաճելի ձևավորումը, ինչպես նաև ձևավորման համապատասխանությունը կայքի բովանդակությանը: Օգտագործված գրաֆիկական պատկերները պետք է լինեն, դիտելու համար՝ թեթև և մատչելի:

  1. Հարմարավետություն

Կայքը պետք է ունենա հստակ և հաջորդական կառուցվածք: Այցելուները պետք է հնարավորութուն ունենան հեշտությամբ կողմնորոշվել կայքում՝ ներկայացված հրամանացանկերի, հղումների և տեղեկատվության շնորհիվ, պետք է ապահովվի կայքի բովանդակության՝ բաժինների, էջերի մատչելի հասանելիությունը:

  1. Համագործակցություն

Խրախուսվում է տարբեր առարկաների ուսուցիչների և աշակերտների ներգրավումը կայքի ստեղծման, գործարկման, բովանդակության համալրման աշխատանքներում:  Համագործակցության արդյունքում ստեղծված նյութերը կարող են ներկայացվել կայքի առանձին բաժիններում, ինչպես նաև՝ հղումների միջոցով:

 

Մրցույթի ժամանակացույց

  • Հայտարարության տարածումը՝ 25.10.2017թ.
  • Կայքերի նախապատրաստում մրցույթին՝ 25.10.2017- 24.11.2017թթ.
  • Դպրոցների հայտերի ընդունում 27.11.2017-04.12.2017թթ.
  • Դպրոցների կայքերի գնահատում հանձնաժողովի կողմից մինչև 20.12.2017թ.
  • Մրցույթի արդյունքների հրապարակում մինչև 22.12.2017թ.

 

Բոլոր հարցերով դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Կայք՝ http://ktak.am/
Էլեկտրոնային փոստ՝ manush@ktak.am
Հեռախոսներ՝ 010 578453 կամ 010 578455 (Մանուշակ Ավետիսյան):

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)