ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով hեռավար դասընթաց

Հունիսի 25, 2018

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ուսուցիչների համար կազմակերպում է հեռավար դասընթաց` «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով:

Այդ դասընթացի մասնակիցները կստանան Moodle համակարգում աշխատելու հմտություն, որի օգնությամբ կկարողանան ստեղծել և վարել հեռավար դասընթացներ:

Դասընթացի տևողությունը 4 շաբաթ է: Դասընթացը մեկնարկելու է հուլիսի 5-ին: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտը և ուղարկել դասընթացավար Սոնա Գևորգյանի`  sona@ktak.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 3-ը: