ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահով Համացանց 2018. Լավագույն բաց դասի  և  ծնողական ժողովի մրցույթ

Ապրիլի 12, 2018

«Ապահով Համացանց 2018» ծրագրի շրջանակներում  հայտարարվում է լավագույն բաց դասի և  ծնողական ժողովի մրցույթ:   
Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը` «Հայկական կրթական միջավայր» պորտալում:    

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում համացանցի արդյունավետ օգտագործմանը և ստեղծել հիմքեր կրթական էլեկտրոնային բովանդակության զարգացման համար:
Մրցույթի անվանակարգերը

  1. «Ապահով համացանց»  լավագույն բաց դաս  – դասավանդողների մրցույթ, 
  2. «Ապահով համացանց»  լավագույն   ծնողական ժողով- դասավանդողների մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը. 
Մրցույթին  մասնակցությունը և անվանակարգերին առաջադրումը բաց է բոլորի համար:
Մրցույթի  անվանակարգերում առաջադրվելու համար պետք է.

  1. Լրացնել   կից տրված դիմում – հայտը հետևյալ հղումով՝ https://bit.ly/2uJYH10
  1. Բաց դասի և/կամ ծնողական ժողովի ձեր սցենարը և  2 լուսանկար ուղարկել  safearmenia@gmail.com  հասցեով, նշելով նամակում Ձեր անունը, դպրոցը, քաղաքը:

Դիմում - հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 5-ի ժամը 18:00-ն է: 
Արդյունքների ամփոփման վերջնաժամկետը  2018թ հունիսի 12-ի ժամը 11 00-ն է: 

Ձեզ նախօրոք տրամադրված ապահով համացանցի բաց դասի պլանում (բաց դասի՝   http://bit.ly/2mZQqk6 կամ ծնողական ժողովի http://bit.ly/2nbT0mx) կարող եք կատարել փոփոխություններ, սակայն խնդրում ենք պահպանել համացանցի հնարավորությունների բացահայտման և վտանգների ներկայացման համամասնությունը. 15-20 րոպե հատկացրեք հնարավորությունների և 5 րոպե վտանգների ներկայացմանը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)