ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն. Ամառային "JUST DILIJAN IT!" ծրագրին մասնակցելու կրթաթոշակների տրամադրման ժամկետը երկարաձգվել է

Մայիսի 07, 2018

2018 թվականին "Scholae Mundi Armenia" հիմնադրամը հայտարարում է ամառային "JUST DILIJAN IT!" երկշաբաթյա կրթական ծրագրին մասնակցելու 20 կրթաթոշակների տրամադրման մասին։ Ծրագիրը հիմնված է կերպարվեստի եւ թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի եւ դիզայնի հեղինակային դասընթացների վրա: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ երեխաները իրենց համար կբացահայտեն հետաքրքիր կրթական ծրագրի, սպորտային միջոցառումների եւ հաղորդակցման բացառիկ միջազգային միջավայրի մի անմոռանալի համադրություն:

Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.justdilijanit.org վեբկայք։

Անցկացման վայրը

UWC Dilijan College, Դիլիջան, Հայաստան

2018 թ․ ծրագրի ժամկետները․

  • Հերթափոխ 1 - հունիսի 7-20, 2018 թ․ (հիմնական լեզուն` ռուսերեն)․
  • Հերթափոխ 2 - հունիսի 22-հուլիսի 5, 2018 թ․ (հիմնական լեզուն` ռուսերեն)․
  • Հերթափոխ 3 - հուլիսի 7-20, 2018 թ․ (հիմնական լեզուն` անգլերեն)․
  • Հերթափոխ 4 - հուլիսի 22-օգոստոսի 4, 2018 թ․ (հիմնական լեզուն` անգլերեն)։

Կրթաթոշակի համար դիմելու պայմանները․

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
  • դիմորդը սովորում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի կամ Շիրակի մարզի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներից որեւէ մեկում․
  • ծնվել է 2003 թ. հունվարի 1-ից 2005 թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․
  • 2017-18 ուսումնական տարվա առաջին կիսամյակի միջին գնահատականը կազմել է նվազագույնը 7.0․
  • ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն․
  • տարբեր երկրներից ժամանած հասակակիցների հետ ծանոթանալու ցանկություն․
  • լինել պրոակտիվ, ունենալ հաղորդակցման լավ հմտություններ եւ վճռականություն՝ բարելավելու իր միջավայրը։

Հայտի լրացման կարգը եւ ընտրության գործընթացը.

1. Անհրաժեշտ է լրացնել հայտի ձեւը եւ տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ 2018 թ մայիսի 14-ը.

Հայտին անհրաժեշտ է կցել (վերբեռնել) անձնագրի/ նույնականացման քարտի պատճենը, վերջին ավարտված կիսամյակի գնահատականների տեղեկանքը դպրոցից։

Ընտրությունը հաջողությամբ անցնելու դեպքում մասնակցից նաեւ կպահանջվի ներկայացնել տեղեկություններ այն մասին, թե արդյոք նա ունի որեւէ առողջական խնդիր/ ալերգիկ ռեակցիա/ սննդի սահմանափակում:

2. Հայտը լրացնելուց հետո թեկնածուներին կառաջարկվի պատասխանել տրամաբանական մտածողությունը եւ օտար լեզուների իմացությունը ստուգող թեստի հարցերին: Թեստն անցնելու համար կհատկացվի սահմանափակ ժամանակ։ Այն պետք է լրացնել կամ անգլերեն, կամ ռուսերեն (թեստի լեզուն կորոշվի ինքնըստինքյան՝ համաձայն ընտրված հերթափոխի լեզվի)։

3. Մայիսի 17-ից հետո այն թեկնածուները, որոնք քննության արդյունքներով կզբաղեցնեն առաջին 50 տեղերը, կհրավիրվեն ավտոմատացված տեսահարցազրույցի (խնդրում ենք հավաստիանալ, որ ունեք կայուն եւ արագ ինտերնետային կապ ու վեբ-խցիկ): Այս փուլում հայտատուները առցանց (օնլայն) ռեժիմով պիտի մուտքագրեն իրենց պատասխանները համակարգի կողմից տրվող հարցերին. կգնահատեն թեկնածուի կարողությունը՝ հստակ ձեւակերպել իր մտքերը, նրա անմիջականությունը, ստեղծականությունը, ինչպես նաեւ առաջնորդության ներուժը:

4. Տեսահարցազրույցի արդյունքում 20 լավագույն թեկնածուներին կտրվեն կրթաթոշակներ՝ մասնակցելու "JUST DILIJAN IT! 2018" ամառային ճամբարին։ Կրթաթոշակների տրամադրման մասին վերջնական հաստատումը բոլոր թեկնածուներին կուղարկվի մայիսի 24-ից ոչ ուշ:

5. Անհրաժեշտ կլինի, որ կրթաթոշակ ստացած թեկնածուների ծնողները մինչեւ մայիսի 29-ը համաձայնագիր ստորագրեն "JUST DILIJAN IT!" ծրագրի հետ՝ մինչ այդ ներկայացնելով տեղեկություններ թեկնածուի առողջության մասին:

Յուրաքանչյուր թեկնածուի գնահատումն ու ընտրությունը կատարվելու են մի քանի քննողների (UWC շրջանավարտներ, փորձագետներ, ջոկատավարներ) կողմից։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)