ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դե անիմացրո՛ւ» համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնի հայտարարությունը

Մայիսի 22, 2018

Մրցույթի կանոնակարգը՝

Ավ. Իսահակյանի տուն թանգարանը` Նաիրի համընկերության նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի,  «Անտարես» հոլդինգի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության աջակցությամբ հայտարարում է  «Դե անիմացրու՛» ամենամյա  համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:

Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի հետևյալ 5 ստեղծագործություններից որևէ մեկի մոտիվներով՝

1. «Նուկիմ քաղաքի խելոքները»
2. «Աղա Նազար»
3. «Արևի մոտ»
4. «Եղնիկը»
5. «Լիլիթ»

Մրցույթին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշակերտները։
Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն  տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս:

Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են առանց համակարգչային ծրագրերի սահմանափակման՝ և՛ անհատական, և՛ խմբային աշխատանքներով։ Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ ․avi, ․mp4 ։

Հուշող ծրագրերի անվանումներ՝

«Աղուէս»
Tupi.com
Moovly.com
Animaker.com
Osalt.com
Freemaker.com

Մրցույթի ժամանակացույցը՝

Մրցույթը մեկնարկում է 2018թ.մայիսի 20-ին և կավարտվի սեպտեմբերի 20-ին:
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ: Կլինեն նաև անակնկալ նվերներ:

Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբեր ամսին կայանալիք մրցանակաբաշխությանը, որի մասին հստակ ինֆորմացիա կտրամադրվի առաջիկայում: Մրցույթը նվիրվում է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակին:

Մրցույթի հանձնաժողովի, կազմակերպչական թիմի, մասնակիցներին ներկայացվող պահանջների, մրցանակային անվանակարգերի և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հայտարարության ամբողջական տեքստում (կցվում է):

Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը: Կից պետք է ուղարկել նաև մասնակցի անուն, ազգանունը դպրոցը և բնակության վայրը:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)