ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագիր

Սեպտեմբերի 07, 2018

Ծրագրի բովանդակությունը և նպատակները

ՀՀ մշակույթի ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունները հայտարարում են «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը: 
Ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը,  մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, դասական երաժշտության և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումը երաժշտության, կերպարվեստի, գրականության բնագավառներում, պատանիներին ճանաչել տալ ժամանակակից արվեստագետներին, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, լայնացնել արվեստի տվյալ ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները։
Մրցույթը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում երկու նախարարությունների հրավիրած մասնագիտական հանձնաժողովը կքննի հայտերը՝ առանձնացնելով ծրագրի նպատակներին առավել համապատասխանները: Այնուհետև առաջին փուլը հաղթահարած դիմումատուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրին կարող են դիմել կերպարվեստի, երաժշտության և գրականության ոլորտները ներկայացնող արվեստագետներ հետևյալ հղումով
Մրցույթի արդյունքում ընտրվելու է 50 նախագիծ, որոնց հեղինակները ուսումնական տարվա ընթացքում կայցելեն 30 դպրոց՝ ներկայացնելու իրենց վարպետաց դասերը: 
Հավանության արժանացած նախագծերի իրականացման համար արվեստագետները կստանան 1 000 000 դրամ դրամաշնորհ: Ժամանակացույցը կազմելու են դիմումատուները՝ համաձայնեցնելով մշակույթի նախարարության հետ: Իսկ թե որ մարզի դպրոցներն է այցելելու արվեստագետը, որոշվելու է վիճակահանությամբ:

Ովքե՞ր չեն կարող դիմել

Չեն դիտարկվի ծրագրով աջակցություն ստանալու համար ներկայացված հայտերը քննող հանձնաժողովի անդամների կամ  նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին), ինչպես նաև պետական կառույցներում ներգրավված անձանց դիմումները։

Ծրագրի մեթոդաբանությունը

Արվեստագետն ինքն է ընտրում իր նյութի մատուցման, կազմակերպման մեթոդները և տեխնիկան: Այն պետք է լինի հնարավորինս բազմակողմանի և ամբողջական ներկայացնի այն ոլորտը և նրա խնդիրները, որոնց վերաբերում է իր ծրագիրը: Նա ազատ է ինչպես իր, այնպես էլ այլ արվեստագետների գործեր ներկայացնելու հարցում: Ծրագիրը պետք է ներառի ինտերակտիվ (փոխներգործուն) և նորարարական մեթոդներ, ապահովի աշակերտների մասնակցությունը ուսումնական գործընթացում:

Ինչպե՞ս դիմել

Հայտերն ընդունվում են ՀՀ մշակույթի նախարարության կայքէջում (http://mincult.am) «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում: Հայտաձևն  (կցված է) անհրաժեշտ է ուղարկել general@mincult.am էլեկտրոնային հասցեին: 

Նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը
Հանդիպումներն անցկացվելու են դպրոցների դահլիճներում:
Յուրաքանչյուր այցի վերաբերյալ գրողը, նկարիչը կամ երաժիշտը պետք է ներկայացնի բովանդակային հաշվետվություն (շարադրանք, լուսանկարներ և այլ դիդակտիկ նյութեր):

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, արվեստի նշված ուղղություններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրին ներկայացված նախագծերը քննող հանձնաժողովը կարող է հարկ եղած դեպքում դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր:
Խորհուրդը կիրականացնի ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն տարվա սեպտեմբերի 27-ը: Դրամաշնորհային ծրագրի հաղթողների անունները կհրապարակվեն նախարարության կայքէջում:
Հարցերի դեպքում զանգահարել` 011 56 45 46:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)