ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ծրագիր՝ «Սոցիալական ցանցերը կրթության մեջ» խորագրով

Սեպտեմբերի 25, 2018

Կրթության ազգային ինստիտուտը Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի ուժերով նախաձեռնում է նոր ծրագիր՝ «Սոցիալական ցանցերը կրթության մեջ» խորագրով:

Այսօր առանց սոցիալական մեդիայի և թվային գործիքների հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը: Ծրագրի օգնությամբ հնարավորություն կստեղծվի սոցիալական մեդիան կիրառել որպես կրթության արդյունավետության բարձրացման գործիք: Այն կօգնի կիրառել բազմաթիվ գործիքների հնարավորությունները՝ կրթական գործընթացը պլանավորելու, առավել արդյունավետ դարձնելու, ժամանակը կառավարելու համար:

Ովքեր կարող են մասնակցել

կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների  տնօրենները, փոխտնօրենները, ուսուցիչները և այլք:

Ծրագրի նպատակը

Նպաստել  ուսուցիչների սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանը՝ ուսումնական և կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:

Ծրագրի արդյունքում

Ուսուցիչները կկիրառեն՝

  • Facebook սոցցանցը՝ որպես հեռավար ուսուցման միջոց:
  • www.sway.com-ը՝ որպես համացանցում Մայքրոսոֆթ ընկերության կողմից շնորհանդես ստեղծելու գործիք:
  • Microsoft AutoCollage-ը՝ որպես նկարների խմբագրման գործիք:
  • Google Drive-ը՝ որպես ուսուցման և կառավարման գործընթացում ամպային տեխնոլոգիաների գործիք:
  • Google Calendar-ը՝  որպես ժամանակի կառավարման և արդյունավետ պլանավորման գործիք:
  • Google Forms-ը` որպես սովորողների գիտելիքների առցանց ստուգման և գնահատման գործիք:
  • Google Sticker-ը` որպես էլ.փոստի վերահսկման գործիք:
  • CamStudio ծրագիրը՝ որպես համակարգչի էկրանին կատարվող գործողությունների նկարահանման գործիք:

Ծրագրի պարտադիր պահանջները

Ծրագրի մասնակիցը պետք է՝

  • լինի Gmail էլեկտրոնային փոստի ծառայության օգտատեր, և եթե չի հանդիսանում, ապա պետք է ստեղծի էլեկտրոնային փոստ Gmail-ում:
  • լինի Facebook սոցիալական ցանցի օգտատեր, և եթե չի հանդիսանում, ապա պետք է ստեղծի հաշվեհամար Facebook-ում:
  • միանա Facebook սոցիալական ցանցում « Սոցիալական մեդիայի գործիքները կրթության մեջ» խումբին հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/groups/168910523626349/:

Ծրագրի իրականացում

  • Ծրագրի տևողությունը՝   4 շաբաթ:
  • Յուրաքանչյուր շաբաթվա համար կտրվի առաջադրանք, որն անհրաժեշտ է կատարել և ներկայացնել մինչև նշված վերջնաժամկետը:
  • Ծրագիրն իրականացվելու է  առցանց եղանակով՝ Facebook սոցցանցում,  «Սոցիալական ցանցերը կրթության մեջ» փակ խմբում:

Մասնակցություն ծրագրին

Ծրագրին մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 5-ը լրացված հայտը պետք է  ուղարկեն facebook.cragir@aniedu.am էլեկտրոնային փոստին՝ վերնագրի անվան դաշտում նշելով ծրագրի անվանումը:

Դասընթացները կլինեն շարունակական և յուրաքանչյուր խմբում կընդգրկվեն 20-25 մասնակից:

Տեղեկատու հովանավորը

Տեղեկատու հովանավորն է ԿԱԻ–ի www.aniedu.am  կայքը:

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…