ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր ծրագիր՝ «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով»

Հոկտեմբերի 09, 2018

Կրթության ազգային ինստիտուտը Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի ուժերով նախաձեռնում է նոր ծրագիր՝ «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով» խորագրով:

Ովքեր կարող են մասնակցել

Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների  մաթեմատիկայիև ինֆորմատիկայի  ուսուցիչները:

Ծրագրի նպատակը

Նպաստել  ուսուցիչների սոցիալական մեդիայի և թվային գործիքների կիրառման զարգացմանը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:

Ծրագրի արդյունքում

Ուսուցիչները՝

  • Կստանան սերտիֆիկատ Կրթության ազգային ինստիտուտի կողմից:
  • Կկիրառեն Facebook սոցցանցը՝ որպես հեռավար ուսուցման միջոց:
  • Կկիրառեն Microsoft Math-ը` որպես Մայքրոսոֆթ ընկերության կողմից ուսումնական գործիք:

Ծրագրի պարտադիր պահանջները

Ծրագրի մասնակիցը պետք է՝

  • լինի Facebook սոցիալական ցանցի օգտատեր, և եթե չի հանդիսանում, ապա պետք է ստեղծի հաշվեհամար Facebook-ում:
  • միանա Facebook սոցիալական ցանցում «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով» խումբին հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/groups/1945515299105977/  :

Ծրագրի իրականացում

  • Ծրագրի տևողությունը՝   4 շաբաթ:
  • Ամեն շաբաթվա համար կտրվի առաջադրանք, որն անհրաժեշտ է կատարել և ներկայացնել մինչև շաբաթվա վերջ:
  • Ծրագիրն իրականացվելու է  առցանց եղանակով՝ Facebook սոցցանցում,  «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով» փակ խմբում:

Մասնակցություն ծրագրին

Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է.

  • մինչև հոկտեմբերի 25-ը լրացված հայտը (կցվում է) ուղարկեն math.cragir@aniedu.am էլեկտրոնային փոստին:
  • Ուղարկող ֆայլի անունը պետք է լինի դիմողի անուն, ազգանունը՝ անգլերենով: Օրինակ՝ Karine Sargsyan:
  • միանա Facebook սոցիալական ցանցում «Սովորում ենք Microsoft Math ծրագիրը սոցիալական ցանցերի միջոցով» խումբին հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/groups/1945515299105977/  :

Ծրագիրը կսկսվի նոյեմբերի 5-ին:

Հայտը կարող եք ներբեռնել նաև  ԿԱԻ–ի www.aniedu.am  կայքի «Լուրեր 2018» բաժնից:

Տեղեկատու հովանավորը

Տեղեկատու հովանավորն է ԿԱԻ–ի www.aniedu.am  կայքը:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)