Նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը կներկայացնեն «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար:
«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրությունն իրականացվում է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով:Հայաստան համահայկական հիմնադրամը հայտարարում է ՀՀ նախագահի 2018թ. մրցանակի մեկնարկը: Հայտերն ընդունվում են 2018 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ:Հայտերն ընդունվում են նաև օնլայն տարբերակով: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ հիմնադրամի կայքից http://www.himnadram.org:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն