ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան. Մրցույթ-միջոցառում՝ ընդառաջ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Նոյեմբերի 26, 2018

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին կազմակերպում է մրցույթ-միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր կրթական հաստատությունների աշակերտներն ու ուսանողները: 

Մրցույթ-միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան երկրաշարժերի առաջացման պատճառներին, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցություններին, դրանց գրանցման ժամանակակից մեթոդներին, սկբունքներին և վերլուծություններին, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոններին, ինչպես նաև թանգարանում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրությանը:

Մրցույթին կարող են մասնակցել խմբերով, առավելագույնը՝ 7 մասնակից:
Յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի իրենց կողմից պատրաստված պաստառ կամ սահիկահանդես /Power Point Presentation/, որտեղ ամփոփված կլինեն «երկրաշարժ» թեմայի վերաբերյալ՝ տվյալ խմբի կարծիքով առավել կարևոր տեղեկություններ, նկարներ, սխեմաներ և այլն /տեսանյութ/:
Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:
Մասնակցության համար գրել մեզ armgeomuseum@gmail.com  էլ. հասցեով՝ մինչև 30.11.2018թ.-ը ներառյալ /դիմում-հայտի ձևը կցվում է/:

Մրցույթի թեմաները.

  • Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժերի և սեյսմիկության մասին
  • Երկրաշարժերի առաջացումը
  • Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը
  • Աշխարհում  տեղի  ունեցած  առավել   ուժգին  երկրաշարժերը
  • Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը
  • 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա
  • Երկրաշարժերի կանխատեսումը
  • Առավել  երկրաշարժավտանգ  տարածաշրջաններն  աշխարհում
  • Երկրաշարժերի  առաջացման  վերաբերյալ  պատկերացումները նախնադարում
  • Երկրաշարժից  ապահովագրումը
  • Երկրաշարժի ժամանակ  ճիշտ  գործելու  կանոնները
  • Երկրաշարժերի  վերաբերյալ   բնակչության  իրազեկվածության  բարձրացման միջազգային փորձը
  • Սեյսմիկ  ռիսկի  նվազեցման  և աղետի  ժամանակ  կառավարման վերաբերյալ  օրենքները    ՀՀ-ում
  • Երկրաշարժերի  կանխատեսումը  կենդանիների  վարքի  միջոցով
  • Փրկարարական աշխատանքների կազմակերպումը երկրաշաժի ժամանակ
  • Օգնության բաշխաւոմը  երկրաշարժերի ժամանակ
  • Աղետի  գոտու   վերականգնումն  ու  վերակառուցումը
  • Երկրաշարժի հոգեբանական ազդեցությունը բնակչության վրա
  • Դպրոցների սեյսմոկայունության առանձնահատկությունները  ՀՀ-ում
  • Երկրաշարժերի  գրանցման  ժամանակակից մեթոդները։  

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)