ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեմինար-քննարկում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Նոյեմբերի 26, 2018

        Նոյեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Երկրաբանական թանգարանը հրավիրում է մանկավարժներին մասնակցելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված սեմինար-քննարկմանը:

Մասնակցության համար նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 58-29-36   կամ գրել erkrabanakantangaran@mail.ru էլ. հասցեին:

        ՕՐԱԿԱՐԳ    

1․ Բնական աղետներ, ի՞նչ է երկրաշարժը, բնակչության սեյսմիկ պաշտպանությունը։              

     Զեկուցող՝   ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներ

2․ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ մրցույթի  պահանջներին ծանոթացում։

      Զեկուցող՝    Սեդա Ավագյան

3․ Շրջայց թանգարանում ժամանակավոր ցուցադրություն դիտում՝ Երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով․․․

    Զեկուցողներ՝     Գայանե Գրիգորյան, Նարինե Պողոսյան