ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի հայտարարությունը

Ապրիլի 16, 2019

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը,  Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ,  հրավիրում են Ձեզ այցելել  «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» տարածաշրջանում խոշորագույն 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 17-ից 19-ը` Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում` Հ.Հակոբյան 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք), ք. Երեւան, Հայաստանի Հանրապետություն:

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019» ցուցահանդեսը ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեութունը, ցուցահանդեսային երեք  օրերի ընթացքում բոլոր  դիմորդներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն և ինֆորմացիա: «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2019»  ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում այցելուները կստանան կրթության ոլորտներին վերաբերվող բոլոր հարցերի պատասխանները  և լուսաբանումները:

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

  • բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ,
  • միջին մասնագիտացված կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ,
  • կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն,
  • օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր,
  • աշխատանքի տեղավորում,
  • միջազգային կազմակերպություններ,
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ` կրթական համակարգում,
  • ուսումնական գրականություն, գրենական պիտույքներ,
  • գրասենյակային և դպրոցական կահույք:

Միջոցառման հիմնախնդիրները և նպատակը.

  • դպրոցականներին և ուսանողներին  տրամադրել  տեղեկություն ժամանակակից կրթության ողջ       սպեկտորի վերաբերյալ,
  • նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների   կայացմանը,
  • տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,
  • հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև,
  • ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և  հասարակական կազմակերպություններ իրենց  նոր կրթական ծրագրերով,
  • կրթական ծրագրերով:       

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
Հ Հ, ք. Երևան, Կիևյան16, 7-րդ հարկ
Հեռ.: +374 10 23 5775, 22 9813 
E-mail: info@expo.am
URL:  www.expo.am 

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…