ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ իրավաբանների և այլ մասնագետների համար

Մայիսի 10, 2019

Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

1. Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /Թբիլիս, Վևաստան/ և
2. Մեկ կիսամյակ տևողությամբ Իրավաբանական գիտությունների ծրագիր /Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ/:

Ամերիկյան Իրավունքի Դպրոցը, այսուհետ՝ ԱԻԴ ծրագիր, մեկնարկելու է 2019թ-ի սեպտեմբերին Թբիլիսիում և ավարտվելու է 2020 թ-ի մայիսին: ԱԻԴ ծրագիրը ներառում է տասը պարտադիր դասընթացներ անգելերով, որոնք մատուցվում են ԱՄՆ-ից ժամանած Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից։ Ուսումնական մեթոդը իրենից ենթադրում է մեկանգամյա դասընթաց, որն անցկացվում է բացառապես հանգստյան օրերին 10:00–ից մինչև 17:00-ն: Ընդհանուր առմամբ, 5 հանգստյան օր դասընթացները պետք է անցկացվեն իրական ժամանակի ռեժիմով: Բացի այդ, ԱԻԴ ուսանողներին տրվելու են նյութեր դասընթացներից առաջ և հետո ընթերցանության համար: ԱԻԴ ծրագրի համակցված կառուցվածքը միավորում է 5 դասընթացներ Թբիլիսիում, Վրաստանում՝ ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով և 5 դասընթացներ առցանց ռեժիմով:

Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները շարունակում են Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում /Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/: Մագիստրոսի դասընթացները Չիկագո-Քենթում ավարտվում են մեկ կիսամյակում /հինգ ամիս/ մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կստանան․

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ավարտական վկայագիր ԱԻԴ ծրագիրը ավարտելուց հետո: Վկայագիրը կտրվի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի կողմից համատեղ՝ ստորագրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի դեկան, Ամերիկյան իրավունքի դպրոցի ղեկավար և Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջի դասախոսի կողմից:
  • Մագիստրոսի դիպլոմ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը ավարտելուց հետո:

Ծրագրի մանրամասները՝  հայտարարության ամբողջական տեքստում (կցվում են հայերեն և անգլերեն տարբերակները)։