ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանի «Դե անիմացրո՛ւ» ամենամյա համակարգչային մրցույթ-փառատոնի հայտարարությունը

Մայիսի 22, 2019

«Դե անիմացրո՛ւ»
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Ավ. Իսահակյանի տուն թանգարանը՝ «Նաիրի» համընկերության, նաև «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի աջակցությամբ հայտարարում է «Դե անիմացրո՛ւ» ամենամյա համակարգչային անիմացիոն մրցույթ-փառատոնը:
Մրցույթի մասնակիցները պետք է համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով պատրաստեն անիմացիոն տեսահոլովակներ՝ Ավ. Իսահակյանի կյանքին ու գործունեությանը
նվիրված հետևյալ թեմաներից որևէ մեկի մոտիվներով ՝

  • « Անի մայրաքաղաքը և Ավետիք Իսահակյանը»
  • « Վերնատունը և վերնականները »
  • « Ինչպես Ավ. Իսահակյանը առաջին անգամ կարդաց «Վերք Հայաստանի» վեպը»
  • « Ավ. Իսահակյանի նամակները որդուն»
  • « Ղազարապատ գյուղը Ավ. Իսահակյանի հուշերում»։

Մրցույթի հաղթողների համար նախատեսված են մրցանակներ: Հաղթողների անունները կհայտարարվեն հոկտեմբեր ամսին կայանալիք մրցանակաբաշխությանը, որի մասին հստակ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում: Հաղթողների անունները նաև կհրապարակվեն ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան աշակերտները։

Անիմացիոն տեսահոլովակի նվազագույն տևողությունը պետք է լինի 20 վայրկյանից ոչ պակաս, իսկ առավելագույնը 5 րոպե:
Անիմացիոն տեսահոլովակներն ընդունվում են օգտագործելով հետևյալ համակարգչային ծրագրերը ՝

  • «Աղուէս»
  • TupiTube
  • Blender

Տեսահոլովակի պարտադիր ձևաչափերն են՝ ․avi, ․mp4։
Նախագծերի նիշքերը պետք է լինեն՝ .sb, .tup, .blend ձևաչափերով:

ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ՝
Մրցույթը մեկնարկում է 2019թ. մայիսի 22-ին։ Աշխատանքները պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսին․ օրը լրացուցիչ կհայտարարվի։

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը՝ կազմված Ավ. Իսահակյանի տուն թանգարանի, «Այ Իքս-Թեք» ՍՊԸ-ի և «Նաիրի» համընկերության ներկայացուցիչներից:
Հանձնաժողովին իրավունք է վերապահվում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ:

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Մասնակիցները պետք է երաշխավորեն, որ հանդիսանում են ներկայացված անիմացիոն տեսահոլովակների իրական հեղինակները:
Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակելու մրցույթին ներկայացված աշխատանքները՝ նախքան մրցանակաբաշխությունը:
Մրցանակ շահած աշխատանքների հեղինակները կարող են հրապարակել իրենց գործերը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի համաձայնությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐ
  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵՍԱԲԵՐՈՒՄ (Visualization)
  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴՈՒՄ (Design)
  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵԽՆԻԿԱ (Code)
  • ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԻՄԱՑԻԱ ( Շարժապատկեր )

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Լավագույն անիմացիոն տեսահոլովակները հրապարակվելու են isahakyanmuseum.am կայքում:

Մրցույթի ընթացքին հետևելու համար մասնակիցները կարող են բաժանորդագրվել Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի Facebook-յան էջին։
Աշխատանքները պետք է ուղարկել deanimacru@gmail.com հասցեին՝ վերնագրի տողում (Subject) նշելով «Դե անիմացրու» արտահայտությունը: Կից պետք է ուղարկել նաև մասնակցի անուն-ազգանունը, դպրոցը և բնակության վայրը:

«Դե անիմացրո՛ւ» մրցույթի կազմակերպչական թիմը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…