ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ իրավաբանների և այլ մասնագետների համար (նոր հայտարարություն)

Հուլիսի 03, 2019

Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո):

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար ՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

1. Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /Թբիլիս, Վրաստան/ և
2. Մեկ կիսամյակ տևողությամբ Իրավաբանական գիտությունների ծրագիր /Չիկագո, Իլինոյս նահանգ, ԱՄՆ/:

Ամերիկյան Իրավունքի Դպրոցը, այսուհետ՝ ԱԻԴ ծրագիր, մեկնարկելու է 2019թ-ի սեպտեմբերին Թբիլիսիում և ավարտվելու է 2020 թ-ի մայիսին: ԱԻԴ ծրագիրը ներառում է տասը պարտադիր դասընթացներ անգելերով, որոնք մատուցվում են ԱՄՆ-ից ժամանած Չիկագո-Քենթի պրոֆեսորների կողմից։ Ուսումնական մեթոդը իրենից ենթադրում է մեկանգամյա դասընթաց, որն անցկացվում է բացառապես հանգստյան օրերին 10:00–ից մինչև 17:00-ն: Ընդհանուր առմամբ, 5 հանգստյան օր դասընթացները պետք է անցկացվեն իրական ժամանակի ռեժիմով: Բացի այդ, ԱԻԴ ուսանողներին տրվելու են նյութեր դասընթացներից առաջ և հետո ընթերցանության համար: ԱԻԴ ծրագրի համակցված կառուցվածքը միավորում է 5 դասընթացներ Թբիլիսիում, Վրաստանում՝ ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով և 5 դասընթացներ առցանց ռեժիմով:

Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները շարունակում են Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում /Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/: Մագիստրոսի դասընթացները Չիկագո-Քենթում ավարտվում են մեկ կիսամյակում /հինգ ամիս/ մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ:

Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կստանան․

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ավարտական վկայագիր ԱԻԴ ծրագիրը ավարտելուց հետո: Վկայագիրը կտրվի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի կողմից համատեղ՝ ստորագրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի դեկան, Ամերիկյան իրավունքի դպրոցի ղեկավար և Չիկագո - Քենթի իրավաբանական քոլեջի դասախոսի կողմից:
  • Մագիստրոսի դիպլոմ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջը ավարտելուց հետո:

Ուշադրություն․ Վերջնաժամկետը և որոշ պայմաններ փոփոխվել են։
Ծրագրի մանրամասները՝  հայտարարության ամբողջական տեքստում (կցվում են հայերեն և անգլերեն նոր տարբերակները)։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)