ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սահմանվել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ

Օգոստոսի 14, 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով (կցվում է) օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:  ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`

 ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ,
բ)  վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ,
գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 7-ը  ներառյալ,
դ) վճարովի   հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ,
ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ մինչև   2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ,
զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ,
ը)  վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).

• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`  +374 10 58-13-91 (սփյուռքահայերի համար), +374 10 56-23-64, (օտարերկրյա քաղաքացիների համար):

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…