ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«HMC Projects» կրթաթոշակային ծրագիր` ավագ դպրոցի աշակերտների համար

Նոյեմբերի 11, 2019

Մեկնարկել է Բրիտանական «HMC Projects» կրթաթոշակային ծրագրի   2019-2021 թթ գրանցման փուլը: Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով։ Դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

  • լինեն ՀՀ քաղաքացի,
  • 2020 թվականի սեպտեմբերին պետք է լրացած լինի 16 տարեկանը,
  • գերազանց տիրապետեն անգլերեն լեզվին,
  • ունենան բարձր առաջադիմություն,
  • ծնողների եկամուտը միասին չպետք է գերազանցի GBP 30000։

     Մրցույթը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • գրանցում
  • անգլերեն լեզվի գրավոր քննություն (նոյեմբերին),
  • անգլերեն լեզվի քննությունը հաղթահարած մասնակիցների փաստաթղթերի ընդունում,
  • հարցազրույց (հունվարին)։

Բոլոր փուլերը բարեհաջող անցած մասնակիցներին կշնորհվի կրթաթոշակ՝ GBP30.000-40.000, որը հոգում է դպրոցի վարձը, դպրոցում կացությունը, սնունդը։  Ծրագիրը չի հոգում վարչական ծախսերը, վիզայի ծախսերը և ավիատոմսի գումարը։ 
Քննությանը մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետն է 2019թ. նոյեմբերի 23-ը:
Գրանցվելու համար ժամը 16։00-18։30-ն կարող եք այցելել «Գաուդեամուս» կենտրոնի գրասենյակ (հասցե` Երևան, Թումանյան 42): Գրանցման համար անհրաժեշտ է անձնագրի պատճենը:
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել «Գաուդեամուս» կենտրոնին՝ 011561678,  091499944 հեռախոսահամարներով  և  https://www.hmc.org.uk/ հղումով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)