ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը տեղեկացնում է դիմորդներին

Փետրվարի 10, 2020

Սիրելի դիմորդ,

Սիրով քո ուշադրությանն ենք ներկայացնում մեր՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 2020-2021թթ. ուսումնական տարվա ընդունելության ցանկում ընդգրկված մասնագիտությունները:

85-տարվա պատմություն ունեցող մեր համալսարանը ավանդական մասնագիտություններին՝ օտար լեզուների դասավանդմանը (ռուսաց լեզու և գրականություն, անգլերեն և գրականություն, գերմաներեն և գրականություն, ֆրանսերեն և գրականություն), լեզվաբանությանը (ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն) զուգահեռ առաջարկում է մասնագիտանալ նաև աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող և միջազգայնորեն մրցունակ այնպիսի մասնագիտությունների մեջ, ինչպիսիք են սերվիսը, զբոսաշրջությունը, միջմշակության հաղորդակցությունը, քաղաքագիտությունը, լրագրությունը, թարգմանչական գործը (անգլերեն-հայերեն, իտալերեն-հայերեն, ֆրանսերեն- հայերեն, գերմաներեն-հայերեն, ռուսերեն-հայերեն, ռուսերեն-անգլերեն-հայերեն, չինարեն-հայերեն, կորեերեն-հայերեն, իսպաներեն-հայերեն): Ձեր ընտրած հիմնական լեզվին զուգահեռ կարող եք ընտրել ևս մեկ կամ երկու օտար լեզու բուհում դասավանդվող երկու տասնյակից ավել օտար լեզուների ցանկից:

Ուսումնառության տարիներին մեր ուսանողներին հնարավորություն է տրվում կարճաժամկետ կամ երկարաժամկետ ուսանել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և ԱՊՀ երկրների մեր գործընկեր ուսումնական հաստատություններում:

Միայն մեր համալսարանում դուք կարող եք դառնալ եռալեզու թարգմանիչ, չինարեն և կորեերեն լեզուների, երկու օտար լեզվի վարժ տիրապետող տուրիզմի ոլորտի մասնագետ կամ լրագրող:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պատրաստակամ է իր աջակցությունը բերել ձԵզ՝ մասնագիտության ընտրության հարցում, մասնավորապես՝ կազմակերպել նախապատրաստական դասընթացներ, այցելություններ ձեր դպրոցներ, ձեր այցելությունները համալսարան, մասնակցություն բուհի տեղեկատվական միջոցառումներին (մանրամասների համար հետևեք նաև մեր ֆեյսբուքյան էջին՝  https://www.facebook.com/YerevanBrusovUniversityofLanguagesandSocialScience/ և կայքէջին՝ http://brusov.am./

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսումնական բաժնի 011300-130 /2-10/ հեռախոսահամարին կամ գրել  usmas@brusov.am էլ. հասցեին:

 

Սիրով սպասում ենք Ձեզ

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)