ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության վիրտուալ էքսպո («EDU Virtual EXPO»)․ հրավեր դպրոցներին, կրթական հաստատություններին

Փետրվարի 13, 2020

Հարգելի՛ գործընկեր,

սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «EDU Virtual EXPO»-ին, որտեղ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջատար նորարական կրթական հաստատությունները, կրթական թվային լուծուներ և պրոդուկտներ առաջարկող կազմակերպությունները 1 առցանց հարթակում ուղիղ (ինտերակտիվ) միացմամբ՝

  • ներկայացնելու են իրենց հաստատությունները/պրոդուկտները/կրթական մոդելները, հատուկ առաջարկները, այցելուներին և հնարավոր գործընկերներին,  
  • մասնակցելու են թեմատիկ քննարկումներին, աշխատաժողովներին,
  • իրենց վիրտուալ գրասենյակներում պատասխանելու են այցելուներին հուզող հարցերին։

Շատ կարևորում ենք Ձեր մասնակցությունն այս միջոցառմանը, որը տեղեկատվական տեխնոոգիաների շնորհիվ հնարավորություն է ստեղծում ակտիվ կապ հաստատել Հայաստանի ողջ տարածքում գործող տարբեր կրթական հաստատությունների հետ, տեղեկանալ իրականացվող բազմաբնույթ հետաքրքիր կրթական ծրագրերի և սկսել արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև հետագայում մասնակցել սրան հաջորդող միջոցառումների շարքին և կիսել Ձեր փորձը։ 

-----------------------------------------

Ինչպե՞ս միանալ․ Ուղեցույց

«EDU Virtual EXPO»-ին միանալու համար անհրաժեշտ է պարզապես 20․02․2020-22․02․2020թթ-ին ժամը 11։00-17։30-ի ընթացքում www.virtualschool.am կայքի միջոցով օնլայն միանալ ստորև ներկայացված ուղեցույցի համաձայն և, ընդունարանում ծանոթանալով օրակարգին  և մասնակիցների վերաբերյալ տեղեկատուին, 1 հարթակում օնլայն այցելել ՀՀ կրթական առաջատար տարբեր հաստատություններին, ինչպիսիք են Հայաստանում ֆրանսիական համալսարանը,«Դասավանդի՛ր Հայաստան»-ը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «EducationUSA Armenia» ծրագրի գրասենյակը, Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, Սոցիալական ձեռներեցների դպրոցը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի և այլն։

Նյութի աղբյուրը. ՕՐԱԿԱՐԳ

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)