Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի օգոստոսի 3-8-ը կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի նպատակներն են և հիմնական ուղղություններ են.
Խորհրդաժողովին կարող են մասնակցել.
Առանձին դեպքերում, նպատակահարմարությունից ելնելով, վերոնշված կառույցները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնեցմամբ, կարող են հանդես գալ թվով երկուսից ավելի ներկայացուցիչներով:
Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի ձևով: Մասնակցելու համար պետք է լրացնել կից ներկայացվող հայտաձևը (կցվում է) և այն փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2020թ. հունիսի 22-ը:
Խորհրդաժողովի աշխատանքային ծրագիրը.
Սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմիններից, կազմակերպություններից, կրթական հաստատություններից, սփյուռքում կրթական գործիչներից ակնկալվում է ստանալ օրակարգը ձևավորող քննարկվելիք հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ առաջարկները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեծ նշանակություն է տալիս օրակարգային հարցերի վերաբերյալ պատվիրակությունների նախնական քննարկումների արդյունքների բանաձևմանն ու ներկայացմանը Խորհրդաժողովում` համապատասխան մասնախմբում զեկույցի տեսքով:
Ներկայացուցիչ անհատները կարող են հանդես գալ գիտամեթոդական բնույթի զեկույցներով, ներկայացումներով:
Առաջարկների և զեկույցների (ներկայացումների) թեմաների ներկայացման ժամկետը 2020թ. մայիսի 1-ն է:
Առաջարկությունների հիման վրա մշակված աշխատանքային ծրագիրը, օրակարգի նախագիծը կներկայացվի 2020թ. հուլիսի 1-10-ը՝ խորհրդաժողովին մասնակցելու հայտ ներկայացրածներին՝ վերջնական դիտարկումները, նկատառումները հայտնելու համար:
Խորհրդաժողովի աշխատակարգը.
Խորհրդաժողովը նախատեսվում է անցկացնել լիագումար նիստերի և առանձին թեմատիկ մասնախմբերում բաց քննարկումների, կլոր սեղանների, ելույթների, մեթոդական-գործնական սեմինարների ձևաչափով՝ կախված ձևավորված օրակարգից և առաջարկվող զեկույցների թեմաներից:
Խորհրդաժողովին մասնակցության և լիագումար նիստերում հանդես գալու հարցում նախապատվությունը տրվելու է ազգային կրթական և դաստիարակության ոլորտի համահայկական նշանակություն ունեցող հարցադրումներ պարունակող զեկույցներին:
Հատուկ նպատակահարմարությունից ելնելով՝ խորհրդաժողովում, հիմնական օրակարգից դուրս, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման նյութ կարող են դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:
Խորհրդաժողովի ֆինանսավորումը.
Խորհրդաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանձնում է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը (խորհրդաժողովի սկիզբն ու ավարտը համարվում են ծրագրով նախատեսված առաջին և վերջին միջոցառումները): Ճանապարհածասխը հոգում են մասնակիցները: Մասնակիցների հավաքը տեղի է ունենալու Երևանում 2020թ. օգոստոսի 3-ին:
Պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ և ելույթներ ներկայացնելու առաջարկությունների համար դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
Հասցե. 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարության տուն 2,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սենյակ 315:
Հեռ.`+374 10 58-13-91
Էլ. փոստ` tamara.zalinyan@escs.am կամ spyurq@yahoo.com
Կայքէջ` www.escs.am