ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դասալսում իրականացնող մասնագետների («Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցիչների) բազայի ստեղծման գործ

Փետրվարի 14, 2020

Մասնագետների բազայում ներգրավվելու պարտադիր պայմաններ.

  • Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
  • Ներկայումս աշխատող, վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) դասավանդման մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Ներկայացվող տվյալներ.

  • Ազգանուն, անուն, հայրանուն,
  • բնակության հասցե, հեռախոս, էլ. փոստ,
  • ավարտած բուհը, մասնագիտությունը, որակավորումը, տարեթիվը,
  • աշխատավայրը, ինչ առարկա է դասավանդում,
  • աշխատանքի ընդունման տարեթիվը/տարեթվերը,
  • այլ (մրցույթներ, տարակարգ, առարկայական մեթոդական միավորման նախագահ, վերապատրաստող ուսուցիչ) (առկայության դեպքում),
  • ՀՀ կրթության տեսչական մարմնի (նաև` ՀՀ կրթության պետական տեսչության) վերահսկողական գործառույթներին մասնակցության տարեթիվը, վայրը (առկայության դեպքում),

Ծանոթություն

Դիմումները կարող եք ներկայացնել support@eib.gov.am էլ.փոտով կամ նամակով մինչև 2020 թվականի փետրվարի 21-ը:

Հարցերի համար կարող եք դիմել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն, հեռախոս՝ 010 20-30-54, էլ.փոստ՝ hanrakrtutyun@eib.gov.am:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)