ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցչական վիքիշաբաթ

Փետրվարի 24, 2020

Վիքիմեդիա Հայաստանը մարտի 21-29-ը Ծաղկաձորում կազմակերպում է Վիքիպեդիայի դասընթաց ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսուցիչներին Վիքիմեդիա հարթակներին և այդ հարթակների միջոցով նորարական կրթության հնարավորություններին։

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։ Դասընթացին կարող են մասնակցել ինչպես Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունեցող ուսուցիչներ, ինչպես նաև նորեկներ։

Նորեկ ուսուցիչների մասնակցության գլխավոր պայմանը հայտում նշված ցանկից որևէ հոդված թարգմանելն է, Հայերեն Վիքիպեդիայում գրանցվելը և տեղադրելը։

Ծաղկաձորյան վիքիդասընթացի ընթացքում մասնակիցները կխորացնեն իրենց գիտելիքները Վիքիպեդիայի խմբագրման կանոնների և գործիքների վերաբերյալ, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ, ինչպես նաև կծանոթանան դասապրոցեսում վիքիհարթակներն օգտագործելու հնարավորություններին։

Հանգստյան տանը կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան և վիքիխմբագրումը կինտեգրեն իրենց դասապրոցեսում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 12-ն է։

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն

Գրանցման հայտը լրացնել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfUt7pr2QKJp16zKK6l9cdVK9uIYFPDzuGEWjKMOSOMa7lruA/viewform

Նյութի աղբյուրը. Վիքիմեդիա Հայաստան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)