ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեսանյութերի մրցույթ աշակերտների համար. «Մնա տանը»

Ապրիլի 14, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5-12-րդ դասարանի աշակերտների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ` «Մնա տանը» թեմայով:

Ներկայացված տեսանյութերից ընտրված 3-5 լավագույնների հեղինակները կարժանանան խորհրդանշական մրցանակների: Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև ապրիլի 23-ը, stayhome@escs.am էլ. փոստին: Տեսանյութի տևողություն` մինչև 5 րոպե, լեզուն` հայերեն:

Լավագույն տեսանյութերը կտեղադրվեն ԿԳՄՍՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում: Մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն