ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակների հայտերի ընդունելություն

Մայիսի 27, 2020

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ Թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակները շնորհվելու են այն հաստատություններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, կրթական և հետա­զոտական կենտրոններ ներկայացնող անհատներին, որոնց կողմից իրականաց­վող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալից ազդեցություն գրագիտության խթանման գործընթացում։

Այս տարվա մրցանակի խորագիրն է՝ «Գրագիտության դասավանդում և ուսուցում. մանկավարժների և մանկավարժության փոխակերպման դերը»: Մրցանակի համար բոլոր հայտերը պետք է ներկայացվեն միայն պետությունների կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների աջակցությամբ։

Յուրաքանչ­յուր պետություն «Սեժոնգ Թագավոր» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «Կոնֆուցիուս» մրցանակի համար` երեք հայտ: Այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ առդիր նյութերից և en.unesco.org/themes/literacy/prizesen.unesco.org/themes/literacy/prizes/selection կայքէջերից:

Թեկնածուներն իրենց հայտերը մինչև ս. թ. հունիսի 28-ը պետք է ներկայացնեն առցանց հղումով:

Մրցանակին դիմելու պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնին (հեռ. 010599944)՝ ՀՀ ԱԳ նախարարություն փոխանցելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)