ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը

Հոկտեմբերի 04, 2016

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով (կցվում է) հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Համաձայն հրամանի` 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) առկա և հեռակա ուսուցմամբ ընդունված սովորողների վերաբերյալ փաստացի տվյալները` ըստ մասնագիտությունների, մինչև ս/թ նոյեմբերի 30-ը պետք է ներկայացվեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն: