Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ – 19-ին արձագանքման ծրագիր
Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում
Ծրագրի փորձագետ
Նպատակ. աջակցել ՀՀ-ում «Նախադպրոցական հաստատություններում (ՆԴՀ) աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում» ծրագրի իրագործմանը:
Ծրագրի մասին համառոտ ակնարկ. Համաշխարհային բանկն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը «Նախադպրոցական հաստատություններում (ՆԴՀ) աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդելի ներդրում» ծրագրի իրականացման գործում: Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը նոր խնդիրներ առաջադրեց նաև նախադպրոցական կրթության մասով։ Մասնավորապես, ի հայտ եկավ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների հնարավորության ապահովման հարցը՝ թե իբրև աշխատակիցների՝ այս ուղղությամբ կարողությունների զարգացման խնդիր, թե նաև իբրև նոր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող աշխատակիցների երեխաների համար երեխաների խնամքի ապահովման խնդիր։
Առաջադրանքներ և գործունեության շրջանակը. Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.
1.Կարիքների գնահատում: Գնահատումը կանդրադառնա
Նշված գործողությունների նպատակն է բարելավել կրթության պատրաստվածության, արձագանքման և վերականգնման որակը, ընդլայնել ապահով և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունները և ապահովել ՆԴՀ հաճախող երեխաների և աշխատողների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ու անվտանգությունը:
Գործունեության արդյունքները.
Առաջադրանքի ավարտին խոհրդատուն կներկայացնի կատարված աշխատանքները:
Համաշխարհային բանկը կներգրավի անհատ խորհրդատուի, ով, համագործակցելով ԿԳՄՍ նախարարության և ՀԲ հետ, կիրականացնի նշված գործողությունները:
Առաջադրանքի տևողությունը.
Առաջադրանքի տևողությունը չորս շաբաթ է (2020 թ. օգոստոս ամիսը):
Խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջները.
Ընտրության կարգը.
Ընտրության կարգը կլինի՝ ՀԲ Խորհրդատուների ուղեցույցի 5-րդ հոդվածի «Անհատ խորհրդատուի ընտրության» կարգի համաձայն:
Ընտրության կարգը.
Անհրաժեշտ է msahakyan@worldbank.org էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հուլիսի 21-ը ուղարկել դիմումի հայտը, որը կներառի հետևյալ բաղադրիչները. (i) Առաջադրանքի կատարման մոտեցման և մեթոդաբանության նկարագրություն (առավելագույնը 40 միավոր) (Կոնկրետ մեթոդները և գործողությունները; Միջոցառումները;Աշխատանքային ծրագիր); (ii) Աշխատանքային գրաֆիկ (առավելագույնը 30 միավոր) (Հանձնման ենթակա արդյունքների պատրաստման համար պահանջվող ընդհանուր ժամանակը; Հանձնման ենթակա արդյունքների պատրաստման համար անհրաժեշտ գործողություններին հատկացվող ժամանակը (համապատասխան օրերի քանակ); Կոնկրետ արդյունքի/հաշվետվության նկարագիրը) և (iii) Խորհրդատուի որակավորումները և նախկին փորձը (առավելագույնը 30 միավոր):
Թեկնածուները ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել հարցազրույցի։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ