ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների գործողությունների շրջանակում իրականացվող «Բոլոնիայի գործընթացը շահառուների աչքերով. դեպի Բոլոնիայի գործընթացի ամուր ապագա» ծրագրում հետազոտողներ

Հուլիսի 23, 2020

Նպատակ. մշակել բարձրագույն կրթության եվրոպական տարածքի բարեփոխումների իրականացմանն ուղղված «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը:

Համառոտ ակնարկ ծրագրի վերաբերյալ. «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակությունը տարիներ շարունակ Եվրոպական ուսանողական ասոցիացիայի մշակած և թողարկված հրատարակություն է, որը համադրում և վերլուծում է բարձրագույն կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների ներդրումն ու իրականացումն ազգային մակարդակում: Հրատարակությունը հիմնականում նպատակաուղղված է վերհանել ուսանողների տեսակետները և անդրադառնալ, թե ինչպես են բարեփոխումներն անմիջականորեն անդրադառնում ուսանողներին: Եվրոպական ուսանողական ասոցիացիան 2003 թվականից ի վեր յուրաքանչյուր նախարարական գագաթաժողովի նախաշեմին՝ մշակված հրատարակության միջոցով, հետևում է բարեփոխումների իրականացմանը և տարբեր մեթոդաբանական մոտեցումներ կիրառելով՝ նպաստում է ուղղությունների վերանայմանը:

Առաջադրանքների և գործունեության շրջանակը. Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները.

  • Ուսանողական միությունների մշակած մեթոդաբանության և հարցաշարերի վերանայում:
  • Հարցաթերթիկների տվյալներով տրամադրվող գծապատկերների վերանայում և ճշգրտում:
  • Տրամադրվող քանակական և որակական տվյալների ճշգրիտ համադրում մեթոդաբանության և առկա իրավիճակի հետ:
  • Տեղեկատվությունը տեքստում որոշակի փաստարկներով հիմնավորում:
  • Տեղեկատվության համադրում ազգային օրենսդրության և բարձրագույն կրթության եվրոպական տարածքի պարտավորությունների հետ:
  • Բոլոնյան գործընթացի ներդրման զեկույցի արդյունքներին համապատասխան հրապարակմանն անհրաժեշտ առաջարկությունների ներկայացում:
  • Անհրաժեշտ հղումների ճշգրիտ տրամադրում:
  • «Բոլոնիայի գործընթացն ուսանողների աչքերով» հրատարակության գործադիր զեկույցի մշակում:
  • Հրատարակության սրբագրման աշխատանքներ:
  • Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Առաջադրանքի տևողությունը.

Աշխատանքի տևողությունը՝ մինչև 2020 թ. դեկտեմբեր ամիս (պայմանագրային):

Հետազոտողի նվազագույն պահանջները.

  • Բարձրագույն կրթություն ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է միջազգային փորձ),
  • Բոլոնյան գործընթացի համապարփակ գիտելիք,
  • Ներկայացվող առաջադրանքներում փորձ,
  • անգլերեն լեզվի C2 մակարդակի իմացություն,
  • Վիճակագրական տվյալների հետ աշխատելու և մեթոդաբանության վերլուծության ունակություն,
  • ԵՄ աջակցմամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերի իրականացման վերաբերյալ փոխըմբռնում,
  • Միջազգային հետազոտողների հետ հեռավար աշխատելու հնարավորություն:

Ընտրութուն.

Անհրաժեշտ է hes.law@escs.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հուլիսի -30-ը ուղարկել ինքնակենսագրական (CV) նամակ՝ հայերեն և անգլերեն:

Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)