ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդական ֆորում` Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

Օգոստոսի 28, 2020

ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) տեղեկացնում է, որ 2021 թ. մարտ ամսին Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանձնաժողովի (CND) շրջանակում կազմակերպվելու է երիտասարդական ֆորում:

Ֆորումին մասնակցելու համար կարող են առաջադրվել թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում ակտիվորեն ներգրավված 14-23 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք ազատ տիրապետում են անգլերենին: Յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայացնել մինչև 3 թեկնա­ծու:

Ֆորումը ամենամյա միջոցառում է, որի հիմնական նպատակն է մեկ հարթակում հավաքել անդամ պետությունների կողմից առաջադրված երիտասարդների, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման, առողջության ամրապնդման և երիտասարդության հզորացման ոլորտում և նրանց հնարավորություն տալ փոխանակելու գաղափարներ, տեսլականներ այն մասին, թե ինչպես ավելի լավ պաշտպանել իրենց հասակակիցների առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել իրենց համատեղ ուղերձը փոխանցելու գլոբալ մակարդակի քաղաքականության մշակողներին:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութից և www.unodc.org/youth կայքից:

Ֆորումին մասնակցելու թեկնածություն առաջադրելու համար պետք է մինչև ս․թ սեպտեմբերի 3-ը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնել հայտ՝ կազմված ինքնակենսագրությունից և մոտիվացիոն նամակից:

Հայտերը ներկայացնել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության վարչություն՝ youth@escs.am Էլհասցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)