ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ դպրոցականների համար. «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը այլ վերարտադրությամբ

Սեպտեմբերի 03, 2020

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։
Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:
Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի կողմից պատրաստված անակնկալից։
Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents կամ charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։
Աշխատանքների արդյունքները հանձնաժողովի կողմից կամփոփվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն