ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ/

Սեպտեմբերի 15, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներհանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան 14, փողոց 14 , հեռ.՝ 0223-328-51, 094-400-332):

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս ) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր մասնակցի դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել։

Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաների, մեթոդների, նյութի մատուցման մնեմոնիկ հնարների կիրառմամբ: Կիրառվում են ուսուցման կազմակերպման թեստային աշխատանքի, դասախոսությունների, դեպքի վերլուծության, խմբային, անհատական, համագործակցային, տեքստի հետ աշխատանքի, իրավիճակի մոդելավորման, նախագծային, հետադարձ կապի աշխատաձևերը:

Յուրաքանչյուր մասնակցի անհատականկրթական կարիքներին ու առանձնահատկություններին համապատասխան կառուցվում է առաջարկվող ծրագրի անհատական համակազմ։ Դասընթացը ներառում է ղեկավար անձի կառավարչական հմտությունների, ՏՏ հմտությունների, գործնական կարողությունների զարգացմանև ամրապնդմանլրացուցիչ թիրախային բաղադրիչներ։Դասընթացները կազմելիս հաշվի են առնվել ոլորտի գիտահեն գրականությունը և առաջավոր փորձը։

Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով: Կկազմակերպվեն նաև Էլեկտրոնային թեստավորումներ։

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, այլ մասնագետներ։

Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում՝ Կոտայքի մարզի «Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Քնքուշ Լևոնյանի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
  2. 3x4 չափսի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
  5. անձնագիր,
  6. մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր(գիտական աշխատություններ,հրապարակումներ կամ դրանց ցանկը),
  7. Կոտայքի մարզի «Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 900128000347 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և տեսաներածելուց հետո բնօրինակները վերադարձվում են:

Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 28-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան 14, փողոց 14), ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:

Վերապատրաստման դասընթացների տևողությունը՝ 17 օր է: Դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ ամեն օր, յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ծրագրով և ժամանակացույցով:Դասընթացի արժեքըկազմում է 65 000 ՀՀդրամ։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Հեռ.՝0223-328-51,094-400-332):
Կայք՝ https://hrazdan11.schoolsite.am/
E-mail`hrazdan11@scool.am
Fb` Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոց

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)