ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

««ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթ

Հոկտեմբերի 12, 2020

ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։

Ծրագրի շրջանակներում՝

  • Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է «Կանաչ ջոկատ»-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։
  • Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացներին, այնուհետև կանցկացնեն դասընթացներ իրենց դպրոցների նորաստեղծ «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում, կհամակարգեն էներգաարդյունավետության բարձրացման գործնական աշխատանքները։
  • «Կանաչ ջոկատների» կողմից կիրականացվի իրենց դպրոցների շենքերի էներգաօգտագործման գնահատում՝ օգտվելով տրամադրված համակարգչային ծրագրից։
  • Դպրոցականների կողմից իրենց դպրոցներում իրականացված էներգաօգտագործման գնահատումների արդյունքում կընտրվի 4 դպրոց, որտեղ կիրականացվեն գնահատման արդյունքում բացահայտված և տնտեսապես հիմնավորված միջոցառումները։ Նշված աշխատանքների համար բյուջեն կազմում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
  • Նախատեսվում է դպրոցականների անմիջական մասնակցություն դպրոցի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։
  • Նախատեսվում են փորձի փոխանակման միջոցառումներ, աշակերտներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից ուղեկցող գրություն,
  • Դպրոցի պատրաստակամությունը ներգրավվել նշված ծրագրում, այդ թվում՝
    • ստեղծել 7-9-րդ դասարանի աշակերտներից բաղկացած «Կանաչ ջոկատներ»,
    • նշանակել պատասխանատու ֆիզիկայի ուսուցիչ, ով կունենա կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելու, իրենց դպրոցների «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում դասընթացներ անցկացնելու, էներգաարդյունավետության բարձրացման պրակտիկ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում,
  • դպրոցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների քանակ, դպրոցի լուսանկարներ,
  • դպրոցների էներգաօգտագործման տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ էներգակիրների,
  • դպրոցի շենքի ընդհանուր տարածքի, ջեռուցվող մակերեսի, ջեռուցման համակարգի, արտաքին պատուհանների, դռների, տանիքի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,
  • դպրոցում իրականացված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան։

Անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն։

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով` wicearmenia@gmail.com հասցեին։ Հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 102221 համարով։
Դիմում-հայտերը դիտարկելիս առաջնահերթությունը կտրվի բոլոր չափորոշիչներին համապատասխանող և ամենից շուտ դիմող մասնակիցներին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 23.10.2020թ.:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…