ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Հոկտեմբերի 20, 2020

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2022 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:
Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով .

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակութային
  • կրթության և գիտության
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված
  • տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության
  • սպորտի
  • զբոսաշրջության
  • ԱՊՀ անդամ երկրներում 2022 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ:

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում, որոնց տարածքում իրականացվելու է ծրագիրը:

Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2841.html հասցեով: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը տեղադրված է` http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 18-ը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռախոս` 010 599.648):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)