ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է նոր ծրագիր

Նոյեմբերի 18, 2020

Global Action Italy կազմակերպությունը նախաձեռնել է առցանց հարթակում անցկացնել «GLOBAL takes ACTION: Connecting Youth towards a Sustainable World» խորագրով ծրագիր՝ 2021 թ․ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում։

Ծրագրի նպատակն է ողջ աշխարհի երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրականացնելու քննարկումներ կայուն զարգացման արդի մարտահրավերների շուրջ (սննդամթերքի անվտանգություն և թափոններ, օդի աղտոտվածություն և կայուն քաղաքներ, հողի և ջրի աղտոտում և վերամշակում, կայուն տնտեսություն և վերականգնվող էներգիա):

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել 14-ից 18 տարեկան այն պատանիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին և ունեն գիտելիքներ ու հետաքրքրվածություն Կայուն զարգացման նպատակների ոլորտում:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից։

Յուրաքանչյուր երկրից ծրագրին կարող է մասնակցել երկուական ներկայացուցիչ: Թեկնածուների ընտրությունը կիրականացվի Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. նոյեմբերի 27-ը կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ. փոստ՝ secretariat@yahoo.com, հեռախոս` 010 599-646):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…