ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր /Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարան/

Նոյեմբերի 26, 2020

Թայլանդի Նգույենի գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանը (TUAF) տրամադրում է 2021-2022 ուսումնական տարվա բակալավրիատի և ասպիրանտների կրթաթոշակներ՝ յուրաքանչյուր կրթաթոշակի համար 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանին տրամադրվում է մեկ կրթաթոշակ:

Դասընթացները ներառում են՝

- Բնապահպանական գիտության և կառավարման բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
- Սննդի տեխնոլոգիայի բակալավր (Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ)
-Գյուղատնտեսության տնտեսագիտության բակալավր (Ավստրալիայի Նյու Ինգլանդ համալսարանի հետ համագործակցությամբ)
-Բնապահպանական գիտության մագիստրոս

Բոլոր ուսանողները հնարավորություն կստանան մեկ կամ 2 կիսամյակ փորձ ձեռքբերել կամ հետազոտություն իրականացնել տարբեր երկրների գործընկեր համալսարաններում:

Դիմելու անհրաժեշտ նախապայմաններից է անգլերեն լեզվի իմացությունը (IELTS վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի առկայություն, 5.5 միավորից բարձր):

Բակալավրիատի դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ ավագ դպրոցի ավարտական վկայականը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 30 տարին չլրացած լինելը:

Ասպիրանտների դասընթացներին դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝ բակալավրի աստիճան ունենալը և 2021 թվականի փետրվարի 21-ի դրությամբ 40 տարին չլրացած լինելը:

Բակալավրի կուրս՝
· լրիվ կրթաթոշակ ($ 7140 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 3570 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):

Մագիստրոսական կուրս
· լրիվ կրթաթոշակ ($ 5400 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան),
· կես կրթաթոշակ ($ 2700 ուսման վարձ և չորս տարի անվճար հանրակացարան):

Դիմումներն ընդունվում են առցանց հետևյալ հղմամբ՝ http://aep.tuaf.edu.vn, որտեղ առկա է նաև դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հարցերի առկայության դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել aep.admission@tuaf.edu.vn էլփոստի հասցեով: Դիմելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ international@escs.am էլփոստի միջոցով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը գարնանային ընդունելության համար 2020 թվականի դեկտեմբերի 15-ն է, իսկ աշնանային ընդունելության համար՝ 2021 թվականի հունիսի 30-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…