ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսման հրավեր` 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցում

Դեկտեմբերի 01, 2020

2021 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ն ընդունվում են Վարշավայում կայանալիք 18-րդ Արևելյան ձմեռային դպրոցի մասնակցության հայտեր:

Դպրոցը նախատեսված է հումանիտար գիտությունների վերջին կուրսի ուսանողների համար, որոնք 25 տարեկանից ցածր են (կամ բարձր՝ բացառիկ դեպքերում) և պատրաստում են իրենց բակալավրի կամ մագիստրոսի թեզերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության և ներկայի վերաբերյալ (պատմություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, սոցիոլոգիա, մշակութային ուսումնասիրություններ, ազգաբանություն, աշխարհագրություն, իրավունք, տնտեսագիտություն):

Թեկնածուներից ակնկալվում է լեհերենի իմացություն՝ դասախոսությունները հասկանալու համար:

Դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է դասախոսություններ և սեմինարներ, որտեղ դպրոցի յուրաքանչյուր սովորողը հանդես կգա իր դիպլոմային աշխատանքների ոլորտին վերաբերող հոդվածով: Ուսումնական ծրագիրը ներառում է նաև այցելություն Վարշավայի հաստատություններ և մասնակցություն դպրոցի մշակութային ծրագրին:

Դպրոցի որակավորված սովորողների մնալու ծախսերը կհոգան (հյուրանոց, մասնակցություն դասախոսություններին, ինչպես նաև ուղեկցող միջոցառումներ), և նրանք կարող են դիմել ճանապարհածախսի համաֆինանսավորման համար (կիրառելի չէ Լեհաստանից և ԵՄ երկրներից թեկնածուների կամ Լեհաստանում և ԵՄ երկրներում սովորող անձանց դեպքում): Ճանապարհածախսի համաֆինանսավորման հայտերը պետք է կցվեն թեկնածուի ներկայացրած փաստաթղթերին:

Դպրոցին դիմելու համար wsl.studium@uw.edu.pl էլփոստին թեկնածուները պետք է ներկայացնեն՝
ա) լրացված հարցաթերթիկը, որը հասանելի է www.studium.uw.edu.pl կայքում,
բ) մոտիվացիոն նամակ` գիտական զեկույցի համար առաջարկվող թեմայով,
գ) կենսագրությունը՝ լուսանկարով,
դ) դիպլոմային աշխատանքների ղեկավարի աջակցման նամակը,
ե) լեհերենի իմացության հաստատում,
զ) թեկնածուի վերջին ուսումնական տարին հավաստող տեղեկանք դեկանատից,
է) դպրոցում գտնվելու ծախսերը հոգալու հայտադիմում:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2021 թվականի հունվարի 15-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)