ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՀ-Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի III մաս Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրային միադոնոր հավատարմագրային ֆոնդի համար

Դեկտեմբերի 10, 2020

Հետաքրքրվածություն ներկայացնելու հրավեր

Համաշխարհային բանկը հրավիրում է կազմակերպության կամ անհատի (անհատների) (հաջորդիվ՝ «Կազմակերպություն»)` համակարգելու և իրականացնելու ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի (տնօրեններ և փոխտնօրեններ՝ կախված դպրոցի կառավարման կառուցվածքից) վերապատրաստման աշխատանքներ։

Ուսուցիչների և դպրոցների ղեկավար կազմի վերապատրաստման բաղադրիչի շրջանակում նախատեսվում է վերապատրաստման մոդուլների մշակման և 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների բնագիտամաթեմատիկական (STEM) առարկաներ դասավանող ուսուցիչների (և դպրոցների ղեկավար կազմի ու առկա պահուստային աշխատակիցների) վերապատրաստման պլանավորում և կազմակերպում Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում։ Շեշտադրելով արդի, աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներն ու նորարարական մեթոդները (խառը ուսուցում)՝ բաղադրիչի նպատակն է հմտությունների զարգացման ու ուսուցիչների պրակտիկայի հիման վրա իրականացնել STEM արդյունավետ կրթություն։

Վերապատրաստումը նախատեսում է ծրագրի կոմիտեների և ենթակոմիտերենի հետ սերտ համակարգում և պլանավորում՝ միջազգային և տեղացի առարկայական փորձագետների ներգրավմամբ։ Կազմակերպությունը նաև համատեղ կաշխատի լոգիստիկ կազմակերպության հետ, որի հետ կկնքվի պայմանագիր՝ տվյալ աշխատանքի մասով բոլոր միջոցառումները պլանավորելու և կազմակերպելու համար։ Կազմակերպության մասնավոր գործառույթներն են լինելու՝

ա) Ուսուցիչների վերապատրաստման մոդուլների մշակում՝ առարկայական բովանդակության և մանկավարժական մեթոդների մասով, որոնք կհամապատասխանեն Տավուշի մարզի ուսուցիչների կարիքներին, հիմնված կլինեն կրթական չափորոշիչների և վերանայված կրթական ծրագրերի վրա, որոնք արդեն իսկ ավարտած կլինեն ծրագրի տեխնիկական թիմերը։ Կազմակերպության և բովանդակության մասով փոփոխված կրթական ծրագրերը պատրաստած տեղացի փորձագետների հետ կլինի նաև աշխատաժողով, որի ընթացքում կուրվագծվի, թե նոր մշակված բովանդակությունն ինչպես վերածել վերապատրաստման մոդուլների։

բ) Ուսուցիչների, դպրոցների ղեկավարների և համապատասխան այլ աշխատակիցների վերապատրաստում՝ կազմակերպված, ժամանակին ու արդյունավետ կերպով՝ ներառյալ ընդհանուր ներածական փուլ ուսուցիչների և տեսաբան-մանկավարժների համար, վերապատրաստողների վերապատրաստման փուլ և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների իրականացում։ Ակնկալվում է, որ կազմակերպությունը, այդ թվում, կպատրաստի վերապատրաստման յուրաքանչյուր փուլի և ուսուցիչների ու դպրոցների ղեկավար կազմի համար մանրամասն մեկնաբանություններով առանձին պլան, սակայն ոչ միայն դա։
գ) Ուսուցիչների մենթորության մոդուլի մշակումը և մատուցումը կիրակաացվի տարվա ընթացքում՝ ապահովելով ուսուցիչների միջև փոխշփումներն ու ուսումնառության շարունակականությունը, ինչպես նաև կանոնավոր հետադարձ կապը։

Ընտրված կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանում կրթական ծրագրերի կառավարման հաջողված փորձ, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման/ուսուցիչների քաղաքականությանը վերաբերող ծրագրերի մասով։ Կրթական գործունեություն իրականացնելու և կառավարելու բնագավառում Կազմակերպությունը պետք է ունենա տեղական կրթության վարչությունների և լոկալ ՀԿ-ների հետ համագործակցության փորձ՝ կրթության որակն ու կրթական վերջնարդյունքները բարելավելու նպատակով։

Կազմակերպությունը պետք է տրամադրի սեփական համակարգիչներ, սարքավորումներ և նյութեր, որոնք անհրաժեշտ են վերը նշված ակնկալվող արդյունքներն ապահովելու համար։ Ծառայությունների մատուցման պայմանագրի տևողություն է սահմանվել՝ 2021 թ․ ամառ։

Կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպությունները պետք է պատրաստեն տեխնիկական առաջարկ և ֆինանսական առաջարկ՝ ըստ Համաշխարհային բանկի թիմի տրամադրած ձևանմուշների, Համաշխարհային բանկի գնումների կանոններին համապատասխան։

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով` այցելելով https://wbgeconsult2.worldbank.org/wbgec/index.html, որից հետո անհրաժեշտ է մուտք գործել Business Opportunities հատվածը և ներկայացված հայտարարությունների ցուցակում գտնել EC-World Bank Partnership Programme Part III for Europe and Central Asia Programmatic Single-Donor Trust Fund - EU4Innovation STEM Pilot Activities-Teacher Training Component #1271384 հայտարարությունը։ Դիմումների վերջնաժամկետն է՝ 2020 թ․ դեկտեմբերի 22-ը։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…