ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարություն «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» վերաբերյալ

Փետրվարի 17, 2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է անդամ պետություններին՝ ներկայացնելու թեկնածուներ «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակի» համար:

Մրցանակը նախատեսված է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում ըստ արժանվույն գնահատելու և ցուցադրելու անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնառաջադրվող հայտերը չեն ընդունվի։ Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Ըստ մրցանակի չափորոշիչների՝ ծրագրերը պետք է գործեն առնվազն չորս տարի և լինեն շարունակական, նպաստեն «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործունեության առաջնային հինգ ոլորտներից մեկի կամ մի քանիսի զարգացմանը:

Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝

  • ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ,
  • համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին,
  • մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման նկարագրություն:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/prize-esd կայքէջից:

Թեկնածուների առաջադրման հայտաձևի պատշաճ լրացված տարբերակները և փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ներկայացնել international@escs.am էլ. փոստի հասցեին մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)